«Չոր» աշխատավարձ․ ինչ ունի Կրթության տեսչական մարմնի ղեկավարը

Լուրեր

24.06.2026 | 11:40
Քաղաքապետարանի ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
24.06.2026 | 11:30
Մակրոնը Փաշինյանին ավելի քան 1,5 մլն դրամ արժողությամբ նվերներ է տվել 
24.06.2026 | 11:22
Պապոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
24.06.2026 | 11:10
«Վ․Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռին նվիրված ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:09
Ավելի քան 300 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջաններն ու Ղրիմը․ Սևաստոպոլը մնացել է առանց էլեկտրականության
24.06.2026 | 11:05
Կարկտահարությունների վերլուծություն, գարնանը և հունիսին դիտված կլիմայական պայմանների ամփոփում. ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:00
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
24.06.2026 | 10:50
Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն այցով Ադրբեջանում է
24.06.2026 | 10:42
«Ինձ պիտի օգնեք, որ ես դառնամ համայնքապետ». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
24.06.2026 | 10:34
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին բանաձևին
24.06.2026 | 10:21
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
24.06.2026 | 10:07
Նավթի գները նվազել են
24.06.2026 | 09:52
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
24.06.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.06.2026 | 09:32
Երևանի «Սպանդարյան» գերեզմանատան մոտ քաղաքացին ընկել է ձորակը և արգելափակվել քարերի արանքում
Բոլորը

Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը որևէ անշարժ կամ շարժական գույք չունի։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2024 թվականին Մատիկյանի միակ եկամուտն աշխատավարձն է եղել՝ 14․5 մլն դրամ։

Նա հայտարարագրել է 30 հազար դրամ բանկային ավանդ, իսկ բանկային հաշիվներին ունեցել է 3078 դոլար և 2․6 մլն դրամ, կանխիկ՝ 2․1 մլն դրամ։ Մատիկյանը 514 հազար դրամ վարկ ունի։

Պաշտոնյայի հայրը՝ Լյովա Մատիկյանը, հայտարարագրել է բնակարան և ավտոտնակ Երևանում, ամառանոց և հողամաս Ջրվեժում։ Նա ունի KIA մակնիշի ավտոմեքենա։

Լյովա Մատիկյանը 2024-ին 1․1 մլն դրամով գնել է «Ֆասթ Բանկի» պարտատոմսեր, թեև որևէ եկամուտ չի հայտարարագրել։ Անցած տարի նա նաև 1․6 մլն դրամ բանկային ավանդ է դրել, ևս 1 ավանդ ունի 4 մլն դրամ ծավալով։ Նա հայտարարագրել է 35 հազար դրամ կանխիկ գումար։

Գայանե Խաչատրյան