Լավրովն ու Ռուբիոն Ստամբուլում այսօր կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններից առաջ հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո  Ռուբիոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններից առաջ հեռախոսազրույց են ունեցել։

«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր Ռուսաստանի խնդրանքով զրուցել է ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովի հետ: Պետքարտուղար Ռուբիոն վերահաստատել է նախագահ Թրամփի կոչը՝ շարունակել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները՝ երկարատև խաղաղության հասնելու համար»,- ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսի տարածած հաղորդագրության մեջ;

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման նախաձեռնությունները, այդ թվում՝ հունիսի 2-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների վերսկսման ծրագրերը:

«Սերգեյ Լավրովը և Մարկո Ռուբիոն նաև մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ տարբեր նախաձեռնությունների, այդ թվում՝ հունիսի 2-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների վերսկսման ծրագրերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ այսօր Ստամբուլում տեղի կունենա ՌԴ-ի և Ուկրաինայի  պատվիրակությունների բանակցությունների հերթական փուլը։ Ըստ թուրքական ԱԳՆ աղբյուրների՝ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների հանդիպումը կայանալու է Չիրագան պալատում տեղական ժամանակով ժամը 13:00-ին։ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի գլխավորած ռուսական պատվիրակությունը նախօրեին արդեն ժամանել է Ստամբուլ։

ՌԴ-ի ու Ուկրաինայի նախորդ բանակցությունները Ստամբուլում տեղի էին ունեցել մայիսի 16-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի