Պահպանողական, թե՞ լիբերալ. լեհերը նախագահ են ընտրում

Լուրեր

05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
05.04.2026 | 12:48
Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը․ Գարեգին Բ կաթողիկոս
05.04.2026 | 12:25
Վթարային ջրանջատում Երևանում
05.04.2026 | 11:47
Իրանում փրկվել է անհետ կորած ամերիկացի զինծառայողը․ Թրամփ
05.04.2026 | 11:30
Մեսին խփել է «Ինտեր Մայամիի» առաջին գոլը նոր ստադիոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանի ընտրողները քվեարկում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը կորոշի երկրի քաղաքական ուղղությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում և նրա հարաբերությունները Եվրոպական միության հետ, փոխանցում է Euronews-ը։

Մրցակիցներն են՝ Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին՝ «Քաղաքացիական հարթակ» լիբերալ կուսակցությունից, և Կարոլ Նավրոցկին՝ պատմաբան, որին աջակցում է պահպանողական «Իրավունք և արդարություն» կուսակցությունը։

Հաղթողը կփոխարինի պաշտոնում Անջեյ Դուդային, որի երկրորդ նախագահական ժամկետն ավարտվում է։ Լեհաստանի նախագահի լիազորությունները հիմնականում սահմանափակ են և արարողակարգային բնույթ ունեն, սակայն նա հարաբերական ազդեցություն ունի երկրի ներքին քաղաքականության վրա, քանի որ կարող է վետո կիրառել օրինագծերի նկատմամբ։ Վերջնական արդյունքները, ամենայն հավանականությամբ, կհրապարակվեն երկուշաբթի։

Հիշեցնենք՝ մայիսի 18-ին կայացած ընտրությունների առաջին փուլը բավական լարված էր։ Տշասկովսկին հավաքել էր մի փոքր ավելի քան 31%, իսկ Նավրոցկին՝ գրեթե 30%։ Մնացած 11 թեկնածուները դուրս են մնացել մրցապայքարից։

Քարոզարշավը բացահայտեց թեկնածուների գաղափարական կտրուկ տարաձայնությունները։ 53-ամյա Տշասկովսկին, ում համարում են Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի մերձավոր դաշնակիցը, խոստացել է վերականգնել դատական իշխանության անկախությունը, թուլացնել աբորտների սահմանափակումները և հաստատել կառուցողական կապեր եվրոպացի գործընկերների հետ։

42-ամյա Նավրոցկին, ով իրեն ներկայացնում է որպես ավանդական լեհական արժեքների պաշտպան, համարվում է եվրոսկեպտիկ։ Նրան հրապարակավ աջակցել են ամերիկացի պահպանողականները և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նավրոցկու կողմնակիցները կարծում են, որ Տշասկովսկին իր եվրոպամետ հայացքներով կփոխանցի Լեհաստանի կարևորագույն գործերի վերահսկողությունը ավելի մեծ եվրոպական տերություններին, ինչպիսիք են Ֆրանսիան և Գերմանիան։

Ռուսաստանի կողմից հարևան Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով անվտանգությանը վերաբերող աճող մտահոգությունների ֆոնին, երկու թեկնածուներն էլ կողմ են Կիևին աջակցելուն, սակայն Նավրոցկին դեմ է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, մինչդեռ Տշասկովսկին պաշտպանում է այդ նախաձեռնությունը։

Վերջին նախընտրական հարցումների տվյալներով՝ երկու թեկնածուներն էլ գրեթե հավասար դիրքերում են։