Գազայում  ճգնաժամը հասել է աղետալի մակարդակի պատերազմի սկզբից ի վեր․ ՄԱԿ-ի պաշտոնյա

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակին (OCHA) հղում անելով՝ ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «Գազայում  իրավիճակը վաթարագույնն է 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի ռազմական գործողությունների սկզբից ի վեր»․ գրում է «Անադոլու» գործակալությունը։

Դյուժարիկն ասել է, որ Իսրայելի հարվածները սաստկացել են հատկապես Գազայի հյուսիսում, որտեղ «Ալ Ավդա» հիվանդանոցի (տարածաշրջանում վերջին մասնակիորեն գործող հիվանդանոցը) բուժառուներին ստիպված են եղել տարհանել՝ կրկնվող հարձակումների պատճառով։

«Գազայում, միայն վերջին երկու շաբաթների ընթացքում, տեղահանվել է մոտ 200,000 մարդ», – ասել է նա՝ հավելելով, որ Իսրայելի կողմից արված տեղահանման հրամանն ընդգրկում է Գազայի տարածքի մոտ 30%-ը, մինչդեռ շատ խաղաղ բնակիչներ տեղափոխվում են «սնունդ և անհրաժեշտ պարագաներ փնտրելու, այլ ոչ թե տեղահանման հրամանի պատճառով»։

Օգնության մատակարարման վերաբերյալ Դյուժարիկը նշել է, որ չորեքշաբթի օրը հասցվել է ընդամենը հինգ բեռնատար։

«Մնացած 60 բեռնատարները ստիպված էին վերադառնալ անցակետ՝ տարածքում լարված ռազմական գործողությունների պատճառով», – ասել է նա։

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում Իսրայելի կողմից հարձակում սկսվելուց ի վեր, առնվազն 970 պաղեստինցի է սպանվել և ավելի քան 7000-ը վիրավորվել։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի