«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. հայտնի են եզրափակչի բոլոր թիմերը

Լուրեր

05.06.2026 | 12:47
Հայտնի են բասկետբոլի Հայաստանի տարբեր տարիքային առաջնությունների չեմպիոնները
05.06.2026 | 12:35
«Միասնության թևեր»-ի նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքում․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 12:22
Գագիկ Բեգլարյանը ձերբակալվել է․ ՀԿԿ-ն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
05.06.2026 | 12:13
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է, Արման Սահակյանը՝ կալանավորվել // Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին․ ԼՈՒՐԵՐ
05.06.2026 | 12:02
«Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին». Թրամփը` Պուտինին ուղղված Զելենսկիի նամակի մասին
05.06.2026 | 11:55
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման որոշումը Դատախազությունը պահանջում է առ ոչինչ ճանաչել
05.06.2026 | 11:53
ԵՏՄ-ն չի ձգտում Հայաստանի դեմ միջոցներ ձեռնարկել, սակայն ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անհանգստացնող է. Օվերչուկ
05.06.2026 | 11:46
Երևանում բացահայտվել է ապօրինի առցանց խաղային հարթակների սխեմա․ հնարավոր վնասը գերազանցում է 2.4 մլրդ դրամը
05.06.2026 | 11:45
Արթուր Մելքոնյանը՝ ֆուտզալի Ռուսաստանի չեմպիոն
05.06.2026 | 11:37
NYMEX․ Ոսկու գինը նվազել է և կազմել 4434.40 դոլար
05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
05.06.2026 | 11:20
Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ
05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
Բոլորը

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» խաղերի շրջանակում ավարտվել են նաև 2-րդ տարիքային խմբի՝ 3-15 տարեկան (7-9-րդ դասարաններ) դպրոցականների թիմերի միջև միջմարզային փուլի մրցումները, որոնց արդյունքներով 16 թիմ դուրս է եկել եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

2-րդ տարիքային խմբից եզրափակիչ փուլ են դուրս եկել Քաջարանի թիվ 2 դպրոցի, Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 դպրոցի, Երևանի թիվ 174 դպրոցի, Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոցի, Երևանի թիվ 137 դպրոցի, Երևանի թիվ 51 դպրոցի, Արթիկի թիվ 2 դպրոցի, Երևանի թիվ 187 դպրոցի, Երևանի թիվ 199 դպրոցի, Ղուկասավանի միջնակարգ դպրոցի, Երևանի թիվ 2 դպրոցի, Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցի, Վայքի հիմնական դպրոցի, Վաղարշապատի թիվ 4 հիմնական դպրոցի, Երևանի թիվ 35 դպրոցի, Երևանի թիվ 171 դպրոցի թիմերը:

Ավելի վաղ առաջին տարիքային խմբից եզրափակիչ փուլ էին դուրս եկել Երևանի թիվ 199, Մասիսի թիվ 2, Երևանի թիվ 174, Եղվարդի թիվ 3, Արթիկի թիվ 1, Երևանի թիվ 35, Երևանի թիվ 158, Երևանի թիվ 77, Կապանի թիվ 13, Եղեգնաձորի թիվ 2, Երևանի թիվ 171, Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 2, Չարենցավանի թիվ 4, Քաջարանի թիվ 2, Լեռնահովիտի հիմնական և Վանաձորի թիվ 4 դպրոցների թիմերը:

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի մարզային փուլին մասնակցել են 2 տարիքային խմբերի 45-ական թիմեր: Յուրաքանչյուր մարզից հաջորդ՝ միջմարզային փուլ են անցել առաջին և երկրորդ տեղեր գրաված թիմերը (20 թիմ), իսկ Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանից՝ առաջին տեղ գրաված թիմը (10 թիմ): Միջմարզային փուլին մասնակցող 30 թիմերը վիճակահանությամբ բաժանվել էին 6 փնջերի՝ պայքարելով եզրափակիչ փուլին մասնակցելու համար: Մրցումներն անցկացվել են Արթիկ, Գավառ, Վանաձոր, Աշտարակ, Էջմիածին, Վայք համայնքներում:

Մրցաշարի եզրափակիչը կանցկացվի Երևանում հունիսի 16-22-ը՝ յուրաքանչյուր տարիքային խմբում 16 թիմերի միջև:

4-րդ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն ԿԳՄՍՆ հավաստագրով, գավաթով, մեդալով և դրամական պարգևով:

1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվում է 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով: Պարգևատրվում են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները պարգևատրվում են դրամական մրցանակներով՝ 1-ին տեղ (9 աշակերտ)՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ (9 աշակերտ)՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ (9 աշակերտ)՝ 75,000-ական դրամ:

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերն անցկացվում են դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզչության, տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերման նպատակով: