ՌԴ-ում դատարանը Պուտինին Հիտլերի հետ համեմատող լուսանկարներ հրապարակած կայքերի արգելք է սահմանել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Օմսկի Կիրովի շրջանային դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարներ և մեմեր պարունակող 12 ինտերնետային էջի արգելք է սահմանել, գրում է  Meduza-ն։

Դատական հայց է ներկայացրել Կիրովի վարչական շրջանի դատախազը։ Նրա կարծիքով՝ որոշ պատկերներ պարունակում են նացիստական ​​խորհրդանիշեր, իսկ նկարներն ու գրառումները «վարկաբեկում են Ռուսաստանի Դաշնության նախագահին», վիրավորում նրա պատիվն ու արժանապատվությունը։

Դատարանը, մասնավորապես, արգելափակել է Պուտինի լուսանկարի հղումը, որում նա պատկերված է բեղերով և Ադոլֆ Հիտլերի սանրվածքով։ Նմանատիպ պատկերը՝ «Putler Kaput» գրությամբ, նույնպես արգելվել է։

Արգելվել է նաև տարածել «Стихи.ру» պորտալի հղումը, որտեղ տեղադրված է Պուտինի գլխին ատրճանակի պատկեր՝ «Ինչպես փրկել Ռուսաստանն ամոթից» գրությամբ։

Բացի այդ, արգելվել է Fishki.net պորտալի էջը, որտեղ ներկայացված է Մոսկվայում տեղի ունեցած բողոքի ցույցերի լուսանկարների ընտրանի։ Մեղադրողի պնդումները վերաբերում են այն պատկերին, որտեղ մի տղամարդ ձեռքում պահում է «Պուտինի ագրեսիան Ուկրաինայի դեմ ուղղված է Ռուսաստանի և Եվրոպայի դեմ» գրությամբ պաստառ։

Օմսկի դատախազությունը համարել է, որ այդ լուսանկարները «բացասաբար են անդրադառնում հասարակության և պետության շահերի վրա, խրախուսում են անորոշ թվով մարդկանց՝ կատարել ահաբեկչական գործողություններ և հանցագործություններ, նպաստում են դրանց կատարմանը, ինչը, իր հերթին, կարող է հանգեցնել մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, այդ թվում՝ անչափահասների, ինչպես նաև պետության անվտանգության խախտմանը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի