ԱՄՆ հետախուզության աշխատակից է ձերբակալվել, որը մեղադրվում է օտարերկրյա ներկայացուցչին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու փորձի համար

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ-ում ձերբակալվել է Պենտագոնի հետախուզական գործակալության տեղեկատվական տեխնոլոգիաների 28-ամյա մասնագետ՝ օտարերկրյա պետության ներկայացուցչին տեղեկատվություն փոխանցելու փորձ կատարելու կասկածանքով: Այս մասին հաղորդում է  Արդարադատության նախարարությունը, գրում է Current time-ը։

Գերատեսչության տվյալներով՝ Ալեքսանդրիայից Նաթան Վիլաս Լատչը միացել է ռազմական հետախուզության ծառայությանը 2019 թվականին և ստացել է գաղտնի փաստաթղթերին հասանելիություն։ 2025 թվականի մարտին ՀԴԲ-ն տեղեկություն է ստացել, որ Լատչն առաջարկել է գաղտնի տեղեկատվություն փոխանցել «բարեկամական օտարերկրյա պետության» ներկայացուցչին։ Էլեկտրոնային նամակում ուղարկողը գրել է, որ ինքը «համաձայն չէ այս վարչակազմի արժեքների հետ», հետևաբար, «պատրաստ է կիսվել գաղտնի տեղեկատվությամբ», որին հասանելիություն ունի, այդ թվում՝ ավարտված հետախուզական զեկույցները, չմշակված հետախուզական տվյալներ և այլ գաղտնի փաստաթղթեր։

Դրանից հետո նրա հետ սկսել է խոսել ՀԴԲ գաղտնի գործակալը, որին Լատչը համարել է «օտարերկրյա կառավարության ներկայացուցիչ»։ Երեք օրվա ընթացքում հետախուզության աշխատակիցը գաղտնի տեղեկություններն արտագրել է  աշխատավայրում գտնվող տետրում, ապա ջնջել դրանք։ Այնուհետև նա գործակալին տեղեկացրել է, որ պատրաստ է տվյալները փոխանցել։

Նշվում է, որ մայիսի 1-ին նա այգում գործակալի համար թողել է կրիչ և գաղտնի տվյալներով փաստաթղթեր, որից հետո հայտարարել է, որ ցանկանում է քաղաքացիություն ստանալ իր փոխանցած տեղեկատվության դիմաց։

Դրանից հետո հետախուզության գործակալը նրան տեղեկացրել է, որ պատրաստ է շարունակել տվյալներ ստանալ: Արդյունքում, Լատչը սկսել է հավաքել նոր գաղտնի տեղեկություններ և մայիսի 29-ին ժամանել է նախապես պայմանավորված վայր՝ փաստաթղթերը փոխանցելու համար, սակայն ձերբակալվել է ՀԴԲ գործակալների կողմից:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի