ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են հունիսի 2-ին Ստամբուլի նախատեսված հանդիպումը

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, որի  ընթացքում քննարկել են հունիսի 2-ին Ստամբուլում նախատեսված Մոսկվայի և Կիևի միջև երկկողմ ուղիղ բանակցությունների հաջորդ փուլի նախապատրաստական ​​աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական ուղիղ երկկողմ բանակցությունների հաջորդ փուլի նախապատրաստման կազմակերպչական ասպեկտները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Կիևը դեռևս պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը բանակցություններին, սակայն Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Կիևը պատրաստ է նոր փուլին, բայց որպեսզի զրույցը կառուցողական լինի, ուկրաինական պատվիրակությունը պետք է նախապես ծանոթանա ռուսական հուշագրին։

Մայիսի 28-ին  Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն առաջարկում է Ուկրաինային հունիսի 2-ին Ստամբուլում անցկացնել ուղիղ բանակցությունների երկրորդ փուլ։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստել է հուշագիր, որը ներկայացնում է իր դիրքորոշումը «ճգնաժամի արմատական ​​պատճառների հուսալի հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ», որի շուրջ կողմերը համաձայնության էին եկել բանակցությունների առաջին փուլի ընթացքում։ Ուկրաինան պնդում է, որ Ռուսաստանը նախապես հանձնի փաստաթուղթը։

Հիշեցնենք, որ Ստամբուլում մայիսի 16-ին տեղի է ունեցել բանակցությունների առաջին փուլը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի