Ուկրաինական աղբյուրները հայտնել են՝ Վլադիվոստոկում տեղի ունեցած պայթյունները Կիևի գործողությունն են

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Վլադիվոստոկի Դեսանտնայա ծովախորշում այսօր առավոտյան տեղի ունեցած երկու պայթյուններն Ուկրաինայի Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության գործողությունն են։ Այս մասին հայտնում են ՌԲԿ-Ուկրաինան և УНИАН-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդվում է, որ պայթյունները տեղի են ունեցել 155-րդ առանձին գվարդիական ծովային հետևակի բրիգադի 47-րդ առանձին օդադեսանտային գրոհային գումարտակի տեղակայման տարածքում: Լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակման են ենթարկվել անցակետերը, ինչպես նաև զորամասի անձնակազմի և հրամանատարության գտնվելու վայրը։ Երկու լրատվամիջոցների պնդմամբ՝ պայթյունների հետևանքով մարդիկ են տուժել, իսկ ռազմական տեխնիկան և հատուկ սարքավորումները վնասվել են։

УНИАН-ը, հղում անելով տեղի բնակիչներին, նշում է, որ պայթյունների վայր են ժամանել մոտ տասը շտապօգնության մեքենաներ և տարհանման ուղղաթիռ։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ ռազմական տեխնիկան դուրս է բերվում զորամասի տարածքից։

Հիշեցնենք, որ Պրիմորիեի երկրամասի հակաահաբեկչական հանձնաժողովը հայտնել էր Դեսանտնայա ծոցախորշում երկու պայթյունի մասին։ Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ զոհեր կամ վնասներ չեն եղել, պայթյունները տեղի են ունեցել գազի բալոնների բռնկման պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի