Վլադիվոստոկի Դեսանտնայա ծովախորշի շրջանում պայթյուններ են տեղի ունեցել

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

Վլադիվոստոկի Դեսանտնայա ծովախորշի շրջանում երկու պայթյուն է տեղի ունեցել, զոհեր և ավերածություններ չկան։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Պրիմորիեի երկրամասի հակաահաբեկչական հանձնաժողովին, փոխանցում է Meduza-ն։

«Այսօր վաղ առավոտյան Վլադիվոստոկում, օպերատիվ ծառայությունների տվյալներով, Դեսանտնայա խորշի շրջանում տեղի է ունեցել երկու պայթյուն։ Դեպքի վայր են ժամանել հատուկ և արտակարգ ծառայությունները։ Միջադեպի տարածքը շրջափակվել է, Շամորա և Շչիտովայայի խորշի միջև երթևեկությունը մասամբ փակվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հանձնաժողովը նշել է, որ «սպառնալիքը չեզոքացվել է», «իրականացվում են մի շարք միջոցառումներ՝ միջադեպի տարածքում անվտանգությունն ապահովելու համար»։ Դեպքի մանրամասները չեն հաղորդվում։

«ВЧК-ОГПУ» տելեգրամ ալիքն ու Vladivostok1.ru լրատվականը հայտնել են, որ անվտանգության կառույցների ներկայացուցիչները փակել են Դեսանտնայա խորշ տանող ճանապարհը, խուզարկել են ծոցից մեքենայով դուրս եկող մարդկանց։ Նշվում է, որ տարածքում ոստիկանական մեքենաների, շտապօգնության մեքենաների և զինվորական համազգեստով մարդիկանց կուտակում է։ Պայթյուններից կարճ ժամանակ առաջ այս տարածքում սկսել են ուղղաթիռներ թռչել, իսկ պայթյուններից հետո հսկողության ներքո տեղափոխվել են որոշ խոշոր առարկաներ, հնարավոր է՝ մեքենաներ։

Ավելի ուշ Պրիմորիեի երկրամասի հակաահաբեկչական հանձնաժողովը հայտնել է, որ Դեսանտնայա ծովախորշում տեղի ունեցած պայթյունների պատճառն ավտոմեքենաներից մեկում պրոպան-բութան խառնուրդով բալոնների բռնկումն է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի