Ջերմուկում ընթանում է Ստեփան Ավագյանի շախմատի հուշամրցաշարը

Լուրեր

07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ջերմուկ քաղաքի «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրում տեղի է ունեցել Ստեփան Ավագյանի շախմատի հուշամրցաշարի բացման արարողությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արարողության ընթացքում հարգանքի տուրք է մատուցվել շախմատի նվիրյալ, Վայոց ձորի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ և «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրի նախկին տնօրեն Ստեփան Ավագյանին։ Ցուցադրվել է Ստեփան Ավագյանի մասին պատմող «Լուսավոր հետագիծ» վավերագրական ֆիլմը:

Բացման արարողությանը ելույթ է ունեցել Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանը՝ ընդգծելով Ստեփան Ավագյանի ավանդը մրցաշարի կայացման գործում։

Ելույթով հանդես է եկել նաև մրցաշարի գլխավոր մրցավար ՄՄ Վահագն Խաչատրյանը, ով կատարել է նաև մրցաշարի վիճակահանությունը։

Մրցաշարին մասնակցում է 10 գրոսմայստեր՝ աշխարհի տարբեր երկրներից:

Նրանք են.

  • Պրագնանանդա Ռամեշ Բաբուն (ՀՆԴ) 2758
  • Արավինդ Չիտհամբարամը  (ՀՆԴ) 2749
  • Սամուել Սևյանը  (ԱՄՆ) 2694
  • Նոդիրբեկ Յակուբբոեվ  (ՈՒԶԲ) 2665
  • Բենջամին Գլեդուրան  (ՀՈԼ) 2663
  • Բջեռ Ջոնաս Բուհլը  (ՀՈՒՆ) 2641
  • Ռոբերտ Հովհաննիսյան  (ՀԱՅ) 2635
  • Դմիտրի Կոլլարսը  (ԳԵՐ) 2625
  • Քսյու Քսյանգուն  (ՉԻՆ) 2623
  • Արամ Հակոբյանը  (ՀԱՅ) 2620