Թրամփը հայտարարել է՝ Պուտինը, հնարավոր է, միտումնավոր ձգձգում է բանակցությունները

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածներ է հայտնել Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ՝ ասելով, որ չի ցանկանում, որ պատժամիջոցները խանգարեն հրադադարին, գրում է Reuters-ը։

«Եթե կարծում եմ, որ մոտ եմ համաձայնության, ապա չեմ ուզում դա անելով՝ փչացնել գործընթացը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Թրամփը։

Նա նաև ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, միտումնավոր ձգձգում է Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ բանակցությունները և հիասթափություն է հայտնել վերջերս ռուսական ռմբակոծությունների կապակցությամբ։

«Մենք կպարզենք՝ նա [Պուտինը] մեզ ինչ-որ բանի դրդո՞ւմ է, թե՞ ոչ, և եթե այդպես է, մենք մի փոքր այլ կերպ կարձագանքենք։ Ես ձեզ կտեղեկացնեմ մոտ երկու շաբաթից»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև հավելել է, որ անհրաժեշտության դեպքում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հիշեցնենք՝ The Wall Street Journal-ն օրերս հայտնել էր, որ Թրամփը դիտարկում է այս շաբաթ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, քանի որ նա ավելի ու ավելի շատ է դժգոհ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումներից։

Politico-ն, իր հերթին, հաղորդել էր, որ Թրամփը կորցնում է համբերությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, սակայն դեռևս որոշում չի կայացրել իր հաջորդ գործողությունների վերաբերյալ։

Նախօրեին Վլադիմիր Զելենսկին առաջարկել էր եռակողմ հանդիպում անցկացնել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ։ Կրեմլի խոսմակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Զելենսկիի առաջարկը, հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը «պետք է լինի երկու պատվիրակությունների միջև տարբեր ոլորտներում կոնկրետ համաձայնությունների արդյունք»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի