Թրամփը դիտարկում է այս շաբաթ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը․ WSJ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է այս շաբաթ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, քանի որ նա ավելի շատ է դժգոհ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումներից։ Այս մասին  հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցի զրուցակիցներից մեկի խոսքով՝ սահմանափակումները, եթե դրանք մտցվեն, չեն ներառի բանկային ոլորտը, սակայն քննարկվում են այլ տարբերակներ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինիի վրա ճնշում գործադրելու համար՝ բանակցությունների սեղանի շուրջ զիջումների գնալու, այդ թվում՝ 30-օրյա հրադադարի համաձայնության հասնելու համար, որը Ռուսաստանը հետևողականորեն մերժում է։

WSJ-ն գրում է, որ «Թրամփը հոգնել է խաղաղ կարգավորման փորձերից» և մտածում է հրաժարվելու մասին, եթե իր ջանքերը արդյունք չտան։ Միաժամանակ, դեռևս պարզ չէ, թե ինչ կլինի, եթե ԱՄՆ-ը դուրս գա բանակցային գործընթացից, և արդյո՞ք Թրամփը կշարունակի Կիևին ռազմական աջակցություն ցուցաբերել։

«Նախագահ Թրամփը հստակեցրել է, որ ցանկանում է տեսնել խաղաղության համաձայնագիր՝ ձեռք բերված բանակցությունների միջոցով»,- WSJ-ին տված մեկնաբանությունում նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

New York Times-ը ևս գրել է բանակցություններից Վաշինգտոնի հնարավոր դուրս գալու մասին, սակայն լրատվամիջոցի աղբյուրները նշել են՝ Թրամփը եվրոպացի առաջնորդներին հստակեցրել է, որ մտադիր չէ մեծացնել պատժամիջոցների ճնշումը Մոսկվայի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով մայիսի 25-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի զանգվածային հարվածը, ասել էր, որ դժգոհ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններից՝ նշելով, թե նա «խելագարվել է»։ Լրագրողների հետ զրույցում էլ Թրամփն ասել էր, որ քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի