Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի և Թրամփի հետ եռակողմ հանդիպման

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է խաղաղության բանակցությունների վերաբերյալ հանդիպումների ամենաբարձր մակարդակով՝ թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ ձևաչափով, գրում է ՌԲԿ Ուկրաինան։

Զելենսկին ասել է, որ Կիևը դեմ չէ «Թրամփ-Պուտին-Զելենսկի» հանդիպմանը մասնակցելուն, նաև հավելել, որ ուկրաինական, ամերիկյան և ռուսական կողմերը տեղեկացված են նման պատրաստակամության մասին։

«Մենք պատրաստ ենք «Թրամփ-Պուտին-Զելենսկի» ձևաչափին, մենք պատրաստ ենք նաև «Թրամփ-Պուտին», «Թրամփ-Զելենսկի» ձևաչափին, ապա՝ մենք երեքով։ Նկատի ունեմ՝ միաժամանակ»,- ասել է նա լրագրողներին։

Ուկրաինայի նախագահը որպես օրինակ բերել է Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպումները, որտեղ ամերիկացիներն առանձին-առանձին զրուցել են ուկրաինական և ռուսական կողմերի հետ, չնայած դա տեղի է ունեցել նույն տարածքում: Նրա խոսքով՝ այդ ժամանակ միակ բացակայողը Կիևի և Մոսկվայի միջև ուղիղ երկխոսությունն էր, որը հետագայում տեղի ունեցավ Ստամբուլում:

Զելենսկին ընդգծել է՝ Ուկրաինան պատրաստ է նաև տեխնիկական հանդիպումների Վատիկանում, Շվեյցարիայում կամ այլ վայրում, որտեղ դա առաջարկվի: Նա նաև չի բացառել առաջնորդների մակարդակով հանդիպումները՝ առանց նախնական նախապատրաստության։

«Եթե մեր որոշումը կարող է անմիջապես քննարկվել առանց տեխնիկական հանդիպումների, մենք պատրաստ ենք»,- ասել է Զելենսկին։

Նա, միաժամանակ, ընդգծել է, որ ձևաչափերի հարցում որևէ խնդիր չի տեսնում։

«Ինձ համար միևնույն է։ Ես պատրաստ եմ ցանկացած ձևաչափի»,- նշել է Զելենսկին՝ հավելելով, որ ձևաչափը կախված է թեմաներից։

Հրադադարի քննարկման համար, օրինակ, նպատակահարմար է եռակողմ հանդիպումը Միացյալ Նահանգների մասնակցությամբ, որը կարող է հանդես գալ որպես մոնիթորինգային կողմ, նշել է նա։

Անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունների դեպքում Զելենսկին կարևոր է համարում եվրոպական երկրների մասնակցությունը։

«Եթե հանդիպում լինի, օրինակ, անվտանգության երաշխիքների վերաբերյալ, ես իսկապես ուզում եմ, որ եվրոպացիները ներկա լինեն այնտեղ։ Խոսքը նրանց կողմից այդ անվտանգության երաշխիքները տրամադրելու մասին է։ Նրանք այսօր միակն են, որոնք արդեն հայտարարել են, որ պատրաստ են աջակցել Ուկրաինային։ Օրինակ՝ ուկրաինական բանակին՝ ֆինանսներով և զենքով»,- ասել է նա։

Զելենսկին նաև ընդգծել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հետ կապված հարցերը չպետք է քննարկվեն Ռուսաստանի հետ. «Դա, անշուշտ, կախված չէ ռուսներից։ Դա կախված է ԵՄ-ից։ Եվ ես ուզում եմ քննարկել սա նրանց հետ»։

Նա եզրափակել է՝ որ Ուկրաինան բաց է ցանկացած բանակցային ձևաչափի համար, բայց հանդիպումների բովանդակությունը պետք է համապատասխանի դրանց մասնակցող կողմերի լիազորություններին և դերերին։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսին մերժել էր Վլադիմիր Զելենսկիի՝ Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների շրջանակում Ստամբուլում անձամբ հանդիպելու առաջարկը։ Դրա փոխարեն Պուտինը բանակցությունների էր ուղարկել պաշտոնյաների խումբ՝ իր օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ։ Ստամբուլյան բանակցություններին ուկրաինական պատվիրակությունը գլխավորում էր երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի