Մոսկվայի օդանավակայաններում ԱԹՍ-ների հարձակման պատճառով ավելի քան 60 չվերթ է չեղարկվել․ «Վնուկովո»-ում հերթեր են գոյացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
Բոլորը

Մայիսի 28-ին Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է առնվազն 62 չվերթ։ Այս մասին հաղորդում է Ռոսավիացիան, գրում է Meduza-ն։

Գերատեսչության տվյալներով՝ ժամը 10:00-ի դրությամբ՝ Մոսկվայի չորս օդանավակայաններում («Շերեմետևո», «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի») ևս 52 չվերթ ուշացել է ավելի քան երկու ժամով: Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակումների ֆոնին Ռոսավիացիայի կողմից գիշերը մտցված չվերթների ժամանման և մեկնման սահմանափակումների պատճառով 55 ինքնաթիռ ուղղվել է այլընտրանքային օդանավակայաններ:

«Ավիաընկերության և օդանավակայանի մասնագետներն աշխատում են ուշացած և չեղարկված չվերթների ուղևորների հետ»,- նշել է Ռոսավիացիան։

Միևնույն ժամանակ, ականատեսները հայտնում են մայիսի 28-ի առավոտյան «Վնուկովո» օդանավակայանում մեծ հերթերի մասին: Ուղևորների կուտակումներ են նկատվել ինչպես օդանավակայանի մուտքի, այնպես էլ գրանցման կետերի և տոմսարկղերի մոտ, որտեղ կարելի է վերադարձնել և փոխանակել տոմսերը։

Օդանավակայանն էլ հայտարարել է, որ սահմանափակումների ներդրումից հետո այն արդեն վերսկսել է բնականոն գործունեությունը։

ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ մայիսի լույս 28-ի գիշերը ՀՕՊ ուժերը որսացել և ոչնչացրել են Ռուսաստանի շրջանների վրա հարձակված 296 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ ՀՕՊ ուժերը խոցել են Մոսկվա թռչող 33 անօդաչու։

Ուկրաինայի գլխավոր շտաբն իր հերթին հաստատել է Զելենոգրադի և Դուբնայի ձեռնարկություններին հարվածներ հասցնելու տեղեկությունը։ Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերն և Անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) հարված են հասցրել Մոսկվայի մարզի Դուբնա քաղաքում գտնվող «Կրոնշտադտ» ձեռնարկությանը։

«Ընկերությունը մասնագիտանում է անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ։ Մասնավորապես, այստեղ արտադրվում են «Օրիոն», «Ինոխոդեց», «Մոլնիյա», «Գրոմ», «Տերմիտ», «Հելիոս», «Սիրիուս» անօդաչու թռչող սարքերը և ցամաքային կառավարման համակարգերը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը նաև պնդում է, որ Դուբնայում հարված է հասցվել «Ռադուգա» գործարանին, որն «արտադրում է տարբեր դասի թևավոր հրթիռներ», որոնք օգտագործվում են Ուկրաինայի վրա հարձակումների համար։

Ուկրաինայի Գլխավոր շտաբի կողմից հայտարարված երրորդ թիրախը «Անգստրեմ» ԲԲԸ-ն է, որը «մշակում և արտադրում է միկրոէլեկտրոնային բաղադրիչների բազա, որը լայնորեն օգտագործվում է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների կողմից»։ Այս ձեռնարկությունը գտնվում է Զելենոգրադում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի