Անօդաչուները գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ հարձակման են ենթարկվել Զելենոգրադի և Դուբնայի ձեռնարկությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերը մայիսի լույս 28-ի գիշերը հարձակվել են Մոսկվայի վրա, հայտարարել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի ՀՕՊ ուժերը խոցել են դեպի Մոսկվա թռչող 33 անօդաչու թռչող սարք, գրում է Meduza-ն։

Մերձմոսկովյան Զելենոգրադում անօդաչու թռչող սարքը հարվածել է «Էլմա» տեխնոլոգիական պարկի շենքին։ Հարձակման պահը տեսագրել են ականատեսները։ Շենքի ներսում նկարահանված կադրերից դատելով՝ վնասվել են դռները և կախովի առաստաղները։ Ըստ տելեգրամ ալիքների՝ տեխնոլոգիական պարկի մոտ կայանված մեքենա է ամբողջությամբ այրվել։ Սերգեյ Սոբյանինը նշել է, որ Զելենոգրադում անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ մղելիս «լուրջ վնասներ կամ վիրավորներ չկան»։

Մոսկվայի մարզում, ըստ նահանգապետ Անդրեյ Վորոբյովի, ՀՕՊ ուժերը 12 մունիցիպալիտետում խոցել են 42 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Չեխովում հարձակման հետևանքով վնասվել է երեք բնակելի շենք, տուժածներ  չկան։

Մոսկվայի մարզի Դուբնա քաղաքում անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Կրոնշտադտի» ձեռնարկությանը, հաղորդում է Astra տելեգրամ ալիքը՝ հղում անելով տեղի բնակիչներին։

Բրյանսկի մարզում էլ խոցվել է առնվազն 59 անօդաչու թռչող սարք, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։ Նրա տեղեկացմամբ՝ Բրյանսկի Ֆոկինսկի շրջանում հարձակման հետևանքով վնասվել են երեք բնակելի շենքեր, առևտրային տարածքներ և մեքենաներ, սակայն տուժածներ չկան։ Սմոլենսկի մարզում, ըստ տեղի իշխանությունների, ռուս զինվորականները խոցել են ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք, Կալուգայի մարզում՝ 15, Տուլայի մարզում՝ 13։

Գիշերը Ռոսավիացիան ամբողջությամբ փակել է Մոսկվայի երկինքը ինքնաթիռների համար։ «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. առավոտյան օդանավակայանները բաց են եղել։ Սահմանափակումների պատճառով «Աերոֆլոտ» և «Պոբեդա» ավիաընկերությունները հայտնել են, որ փոփոխել են իրենց չվացուցակները։

Գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական 296 անօդաչու թռչող սարք, հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի