Փաշինյանից հետո՝ Քոչարյանը․ ինչ վարկանիշ ունեն ներկա ու նախկին ղեկավարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.02.2026 | 18:20
Փետրվարի 1-ին Ուկրաինայի էներգետիկայի վրա «նպատակային հարձակումներ» չեն եղել․ Զելենսկի
02.02.2026 | 18:16
Քննարկվել են GRAWE ընկերության՝ Հայաստանի ապահովագրական շուկա մուտք գործելու հարցը
02.02.2026 | 18:09
«Կանանց ներկայացնում է որպես սեռական օբյեկտ»․ օգտատերերից մեկը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Սամվել Կարապետյանի որդու դեմ
02.02.2026 | 18:02
Իրանին հարվածելու որոշում կա․ Թրամփի խոսքը վկայում է այդ մասին․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 18:00
Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբի կմեկնեն // Քաղաքապետարանի պաշտոնյան հարցաքննվել է․ ԼՈՒՐԵՐ
02.02.2026 | 17:52
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Մաթիաս Գույոմարի հետ
02.02.2026 | 17:43
Ծաղկաձորում անցկացվել է ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 17:32
Իսրայելը բացել է Գազա-Եգիպտոս սահմանի «Ռաֆահ» անցակետը․ մարդիկ կարող են միայն ոտքով հատել այն
02.02.2026 | 17:24
Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը երկու «Գրեմմիի» է արժանացել
02.02.2026 | 17:13
Իրանի նախագահը հրամայել է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ
02.02.2026 | 17:02
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ փոխնախագահ Իշտվան Յակաբի հետ
02.02.2026 | 16:51
Իրանում ԵՄ դեսպանները երկրի ԱԳՆ են կանչվել՝ ԻՀՊԿ-ն ահաբեկչական ճանաչելու կապակցությամբ
02.02.2026 | 16:40
«Այնտրախտի» սկաուտները հետևել են Նաիր Թիկնիզյանի խաղին
02.02.2026 | 16:32
Հարցաքննվել եմ․ օրենքի շրջանակում ենք գործել՝ հօգուտ Երևանի․ քաղաքապետարանի պաշտոնյա
02.02.2026 | 16:29
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մոտ է գերմանական ակումբ տեղափոխվելուն
Բոլորը

Այլևս առաջվանը չէ ժողովրդի վարչապետի վարկանիշը․ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը գահավիժել է։ Կովկասի հետազոտական ​​ռեսուրսների կենտրոնի՝ CRRC-ի 2024 թվականի հետազոտության համաձայն՝ Փաշինյանն ու իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վստահում է հարցմանը մասնակցածների 15 տոկոսը։

ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին շփոթեցնում են Փաշինյանի վարկանիշի գահավիժումն արձանագրող հարցումների թվերը։ Կառավարող ուժի ներկայացուցիչն ասում է՝ իր պատկերացրած օբյեկտիվ հարցումներով է ուզում ստուգել իր առաջնորդի վարկանիշը։

Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած հարցումների համաձայն էլ՝ Հայաստանի քաղաքացիների միայն 17 տոկոսի վստահությունն ունի Փաշինյանը։ ՔՊ-ի վարկանիշի նվազման մասին են խոսում նաև հայաստանյան ընտրությունների արդյունքները։ Եթե հեղափոխությունից կարճ ժամանակ անց տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի ուժին քվե տվողները շուրջ 885 հազար  էին, ապա 2021-ին թիվը կրճատվեց 197 հազար 450-ով։ Չնայած այս տարիների ընթացքում Փաշինյանի վարկանիշի վրա բացասաբար են ազդել 44-օրյա պատերազմում պարտությունը, Արցախի կորուստն ու հայաթափումը, Բաքվում պահվող ռազմագերիների վերադարձի խնդիրը, սա չի խանգարում Ալեն Սիմոնյանին պարբերաբար հայտարարել, որ եթե առաջիկա օրերին էլ ընտրություններ լինեն, ՔՊ-ն մեծամասնություն է ձևավորելու։

Էդուարդ Աղաջանյանը հակված չէ Ալեն Սիմոնյանի նման բարձրագոչ հայտարարություններ անել։ Նա, ամեն դեպքում, կարծում է, որ ՔՊ-ն աշխատելու տեղ ունի։

Հետազոտական կենտրոնը նախորդ տարվա հուլիսի 27-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում է անցկացրել հարցումը 1,561 քաղաքացիների շրջանում։ Ի դեպ, նրանց 50 տոկոսն ընդհանրապես չի վստահում Ալեն Սիմոնյանի ղեկավարած Ազգային ժողովին։

Որևէ քաղաքական ուժի չի վստահում հարցվածների 55 տոկոսը։ Իսկ ահա Նիկոլ Փաշինյանից հետո ամենավստահելի գործիչը Ռոբերտ Քոչարյանն է՝ իր ղեկավարած «Հայաստան» դաշինքով։ Քոչարյանին վստահում է հարցվածների չորս տոկոսը։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ին վստահողների շրջանակն էլ չի գերազանցում երկու տոկոսը։ Դաշնակցական Գեղամ Մանուկյանին անակնկալի են բերում այս ցուցանիշները։ Նա պնդում է, որ փողոցում լրիվ այլ վերաբերմունքի է արժանանում։

Համեմատաբար բարձր՝ 4 տոկոս վստահություն ունի բազմաթիվ քրեական գործերով անցնող, ընտրական գործընթացներում, այսպես ասած, «ղազագրերի» ինստիտուտի ներդրման մեջ մեղադրվող Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն։  Սա ուշագրավ է՝ հաշվի առնելով, որ Ծառուկյանը 2021-ից հետո ակտիվ քաղաքական գործընթացներում ներգրավված չէ։ Իսկ ահա Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ին վստահում է հարցվածների երկու տոկոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան