Կիևը պատրաստ է դառնալ Ադրբեջանի համար Եվրոպայում էներգետիկ հանգույց․ Ուկրանիայի ԱԳ նախարար

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան, ամփոփելով Բաքու կատարած այցը, Ֆեյսբուքում գրել է, որ դա «ռազմավարական առումով կարևոր և իրադարձություններով լի այց էր», միաժամանակ, հուզական, քանի որ Ուկրաինան ենթարկվել է ամենազանգվածային և դաժան հարձակումներից մեկին»։

Սիբիհան նշել է, որ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու շնորհակալություն հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ սկզբունքային դիրքորոշման, ինչպես նաև Ռուսաստանի լիամասշտաբ ներխուժման առաջին իսկ օրերից մարդասիրական և էներգետիկ օգնության համար։

«Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է, և հիմա ժամանակն է նոր թափ հաղորդել այս գործընկերությանը, մասնավորապես, ամենաբարձր քաղաքական մակարդակով։ Սա նաև Դավոսում համաձայնեցվել է Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Զելենսկիի և Իլհամ Ալիևի միջև»,- նշել է նա։

Ուկրաինացի պաշտոնյան հավելել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ հանդիպումների ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը՝ հատուկ շեշտը դնելով առևտրի, ներդրումների և էներգետիկայի վրա։

«Ինչպես ԵՄ-ն, մենք էլ Ադրբեջանը դիտարկում ենք որպես Եվրոպայի էներգետիկ անվտանգության հիմնական ներդրող և պատրաստ ենք ներդրում ունենալ մեր գազի պահեստավորման կայանների միջոցով, որոնք ամենամեծն են Եվրոպայում։ Ուկրաինան պատրաստ է դառնալ Ադրբեջանի համար Եվրոպայում առանցքային էներգետիկ հանգույց»,- նշել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։

Բացի այդ, կողմերը քննարկել են ադրբեջանական բիզնեսի համար Ուկրաինայում գործելու և ներդրումները մեծացնելու հեռանկարները։

Սիբիհան նաև ընդգծել է, որ ադրբեջանցի գործընկերներին պատմել է ԵՄ-ի հետ բանակցությունների առաջընթացի և Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության հեռանկարների մասին, ինչը նոր հնարավորություններ է բացում ադրբեջանական ընկերությունների համար։

«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել Ադրբեջանի մասնակցությանը Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 10-11-ը Հռոմում»,- գրել է նա՝ նշելով, որ քննարկել են նաև ականազերծման ոլորտում համագործակցությունը։

Հավելենք, որ Սիբիհան Ադրբեջանում էր մայիսի 25-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի