Թուրքիայում նախկին ոստիկանը մեղադրվում է իսրայելական «Մոսադ»-ի օգտին լրտեսության մեջ

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

Թուրքական իշխանությունները բացահայտել են նախկին ոստիկանի ղեկավարած ցանց, որը լրտեսել է Թուրքիայում գտնվող յոթ պաղեստինցի ակտիվիստի՝ Իսրայելի «Մոսադ» հետախուզական գործակալության անունից, գրում է Sabah-ը։

Ըստ տեղական աղբյուրների՝ Գյոնեն Քարակայան, իր հանցակից Ահմեթ Յուրտսևենի ու ևս հինգ անձանց հետ միասին, ձերբակալվել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) կողմից անցյալ տարի Ստամբուլում և Իզմիրում անցկացված խուզարկությունների ժամանակ։

Ստամբուլի գլխավոր դատախազությունն ավարտել է հետաքննությունը, բոլոր յոթ կասկածյալները ձերբակալվել են «անձնական տեղեկություններ անօրինական կերպով ստանալու կամ տարածելու», «հանցավոր կազմակերպության անդամ լինելու» և «քաղաքական կամ ռազմական լրտեսության համար պետական ​​գաղտնի տեղեկություններ ստանալու» մեղադրանքներով։ Կասկածյալներին սպառնում է, ընդհանուր առմամբ, մինչև 640 տարվա ազատազրկում։

Հաղորդվում է, որ Քարակայան առաջին անգամ կապ է հաստատել «Մոսադ»-ի առցանց գործողությունների կենտրոնի հետ 2019 թվականին, նա կապը պահպանել է մինչև 2024 թվականի փետրվարը՝ իր ձերբակալությունը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ նախկին ոստիկանը «Մոսադ»-ի գործակալներ «Յուրի Կովալչուկի», «Դիմիտրիի» և «Պյոտր Պետրենկոյի» հրահանգներով հետազոտություններ, հետախուզություն և հսկողություն է իրականացրել օտարերկրյա քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ։

Քարակայան նախկինում մեղադրվել է նաև իրանցի փախստական ​​թմրավաճառ Նաջի Շարիֆի Զինդաշտիին և նրա հանցավոր կազմակերպությանը տեղեկություններ փոխանցելու մեջ։

Պաղեստինա-իսրայելական հակամարտության ֆոնին Թուրքիան բացահայտել է երկրում «Մոսադ»-ի կողմից կառավարվող մի քանի ցանցեր։ Նախկինում իրականացված գործողությունների և հետաքննությունների արդյունքում հայտնաբերվել են մի քանի անձինք, այդ թվում՝ օտարերկրյա մշտական ​​բնակիչներ, մասնավոր խուզարկուներ և նախկին ոստիկաններ, որոնք, ըստ թուրքական կողմի, լրտեսել են «Մոսադ»-ի թիրախներին։

Տասնյակ մարդիկ ձերբակալվել են «Մոսադ»-ի հետ կապեր ունենալու և գործակալների համար լրտեսական ցանցեր կազմակերպելու մեղադրանքով։ Նրանց հիմնական թիրախը եղել են Թուրքիայում բնակվող կամ երկիր այցելող պաղեստինցիները, մասնավորապես, ՀԱՄԱՍ-ի հետ կապ ունեցող անձինք։

Թուրքիան ՀԱՄԱՍ-ը համարում է դիմադրության խումբ, մինչդեռ Իսրայելն այն որակում է ահաբեկչական խումբ։

Գազայի պատերազմը հանգեցրել է Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների վատթարացմանը։ Թուրքիան պաշտպանում է Իսրայելի կողմից Գազայի հատվածում թիրախավորված պաղեստինցիների իրավունքները և հաճախ հյուրընկալում ՀԱՄԱՍ-ի հայտնի գործիչներին, այդ թվում՝ հանգուցյալ առաջնորդ Իսմայիլ Հանիեին, որը սպանվել է 2024 թվականի հուլիսին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի