ՀՀԿ-ն վերջնականապես ընդունում է իր պարտությունը` համաձայնելով նաև օրենսդիր իշխանությունից հեռանալուն. «Ժողովուրդ» 

Լուրեր

14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Չընդունելով դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու հիմնավորումները՝ մեր խմբակցությունը չուներ եւ չունի մտադրություն առաջադրելու վարչապետի թեկնածու: Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը եւ չենք խոչընդոտում ՀՀ Կառավարության աշխատանքներին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բազմիցս արտահայտել ենք մեր այն դիրքորոշումը, որ դեմ չենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀ կառավարությանն է»,- երեկ նման հայտարարություն է տարածել ՀՀԿ-ն:

Այսպիսով, երբեմնի իշխող կուսակցությունը վերջնականապես ընդունում է իր պարտությունը` համաձայնելով նաեւ օրենսդիր իշխանությունից հեռանալուն: Սա, իհարկե, սպասելի էր հատկապես հոկտեմբերի 2-ին տեղի ունեցածից հետո, երբ քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ կոչով շրջափակեցին ԱԺ-ն` պահանջելով արտահերթ ընտրությունների անցկացում:

Միաժամանակ, արդեն երկու օր է` ՀՀԿ խմբակցության պատգամավորները հերթով հայտարարում են դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը սատարելու մասին` ստորագրելով համապատասխան տեքստի տակ: Եւ այս իրավիճակում ՀՀԿ-ին այլ բան չէր մնում, քան արժանապատվորեն ընդունել սեփական պարտությունը եւ համաձայնել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը:

«Ժողովուրդ» օրաթերթը նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ականները որոշել, նույնիսկ «հայհոյանք են դրել», որ ոչ մի դեպքում չեն գնա ԱԺ արտահերթ ընտրությունների: Սակայն նրանք մտափոխվել են այն բանից հետո, երբ ՀՀԿ ղեկավարությունը պարզապես խաբել է: Մեր տեղեկություններով` հոկտեմբերի 2-ին` աղմկահարույց օրինագծի ընդունման օրը, պարզվում է` ՀՀԿ խմբակցության պատգամավորներից շատերին փորձել են խաբեությամբ բերել խորհրդարան: Ասվել է, որ երեկոյան հանդիպում է լինելու ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի մոտ, որ բոլորը պետք է մասնակցեն, կարեւոր հարց կա քննարկելու: Սկզբում ասվել է, որ հանդիպելու են ուրիշ վայրում, հետո կանչել են ԱԺ: Այստեղ էլ տեղեկացել են, որ պետք է կողմ քվեարկեն աղմկահարույց օրինագծին: Եւ ՀՀԿ-ականներից շատերը վիրավորվել էին, որ գործընկերներն իրենց խաբել են, ու շատերը հենց այդ պատճառով են որոշել լքել խմբակցությունը:

Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում: