Բաքվում շինծու գործերով նիստում Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ տեսանյութ է ցուցադրվել

Լուրեր

08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի ղեկավարների, տարբեր պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ դատավարության ժամանակ ցուցադրվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ տեսանյութ։

Կադրերում, իբր, երևում է, թե ինչպես է Արայիկ Հարությունյանը Սամվել Կարապետյանի հետ նստած տանկի վրա և հեռադիտակով դիտարկում տարածքը։ Պատասխանելով պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազների հարցերին՝ Հարությունյանն ասել է, որ տեսանյութում արտահայտված տեսակետները հայտնել է իր եղբոր անունից։

Նիստի ժամանակ ցուցադրված լուսանկարներից մի քանիսում Հարությունյանը ճանաչել է իրեն։ Դրանց մեծ մասում նա զինվորական համազգեստով է։

Հատուկ հանձնարարությունների գծով Ադրբեջանի գլխավոր դատախազի օգնական Թուգայ Ռահիմլին հարցրել է, թե ինչո՞ւ չեն կատարվել ՄԱԿ-ի բանաձևերը։

«Այդ հարցի վերաբերյալ որոշում կար։ Բայց չգիտեմ, թե ինչու այն չիրականացվեց։ Ես նաև հանդիպել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Ես հասկացա, որ միաձայնություն չկար»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Պատասխանելով պետական ​​մեղադրող Վուսալ Աբդուլլաևի հարցերին՝ նա նշել է, որ մասնակցել է Հայաստանի և Արցախի միջև 2018-2019 թվականներին կայացած երկու հանդիպումներից մեկին։

«Ես նախագահի պաշտոնը ստանձնել եմ 2020 թվականի մայիսին։ Հունիսին ես խնդրեցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպում հրավիրել։ Ես ցանկանում էի բանակցել Ադրբեջանի հետ և հասնել վերջնական համաձայնության։ Այդ զրույցը ներառում էր նաև ՄԱԿ-ի չորս բանաձևերը»,- ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ ասել է Արայիկ Հարությունյանը։

Հավելենք, որ այսօր ավելի վաղ նիստում Շուշիի ազատագրման հետ կապված կադրեր էին ցուցադրվել, Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը պատասխանել էին մեղադրողների հարցերին։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 26-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի