Ղազախստանն ադրբեջանական օդանավի կործանման գործի քննությունից մանրամասներ է հայտնել

Լուրեր

24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:55
Նավթային գերտերություն՝ առանց բենզինի․ ինչ է կատարվում Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
24.06.2026 | 19:47
«Մինչև գումարի հարցը չլուծվի՝ դուրսգրում չի լինի». հայրը ահազանգում է, հիվանդանոցը՝ հերքում 
24.06.2026 | 19:34
Որքա՞ն արժե ծիրանը․ գյուղացիները բերքի իրացման այլընտրանքներ են փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:21
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
24.06.2026 | 19:14
Կրեմլը հերքում է Պետդումայի ընտրությունները հետաձգելու վերաբերյալ լուրերը
24.06.2026 | 19:00
Ալիևն ասում էր՝ ՀՀ-ն բանակ չպիտի ունենա՝ զորավարժություն արեցինք, միջանցք չեղավ՝ ԹՐԻՓՓ է, «Արևմտյան Ադրբեջանը» ևս ներքին պրոպագանդա է․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) օդանավի կործանման գործով հետաքննությունը գտնվում է երկրորդ փուլում, որի ընթացքում փորձագետներն ուսումնասիրում են հավաքված նյութերը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ղազախստանի տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաևը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ընդհանուր առմամբ, հետաքննությունը բաժանված է մի քանի փուլերի: Առաջին փուլը համապատասխան նյութերի հավաքագրումն է: Այդ փուլն ավարտված է, այժմ հավաքված նյութերի ուսումնասիրության փուլն է: Մենք այժմ գտնվում ենք հետազոտության փուլում»,- ասել է Կարաբաևը:

Նա նաև նշել է, որ ղազախ մասնագետներն ու միջազգային փորձագետներն այցելել են Ադրբեջանի և Ռուսաստանի օդանավակայաններ՝ վթարի հետաքննության համար։

«ICAO-ի (Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպություն) ներկայացուցիչներն այցելել են Բաքու, եղել են Գրոզնիում, ինչպես նաև Դոնի Ռոստովում»,- ասել է Կարաբաևը՝ հավելելով, որ ուսումնասիրության համար անհրաժեշտ բոլոր նյութերը ներկայում Ղազախստանում են։

Ավելի վաղ էլ Ղազախստանի Գլխավոր տրանսպորտային դատախազությունը հայտնել էր, որ AZAL օդանավի կործանման նախաքննության տվյալները հրապարակման ենթակա չեն։

Վերջերս էլ ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները գրել էին, որ վթարից 5 ամիս է անցել, սակայն Ռուսաստանը հետաքննության ընթացքի վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկատվություն չի տրամադրել։ Նշվում է, որ «այս 5 ամիսների ընթացքում Ռուսաստանի կողմից քննչական գործողություն չի իրականացվում, վթարի համար մեղավոր և պատասխանատու անձանցից ոչ ոք չի կալանավորվել»։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ վերջերս Ադրբեջանի և Ռուսաստանի իրավապահ մարմինների միջև այս հարցով հերթական նամակագրությունն է տեղի ունեցել, սակայն արդյունք չկա, Բաքուն ռուսական կողմից սպասում է կոնկրետ քայլերի:

Հիշեցնենք, որ Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության Embraer 190 ինքնաթիռը կործանվել էր 2024 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան՝ Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտակայքում։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ 29 մարդ ողջ է մնացել։ Օդանավի կործանումը Ադրբեջանի և Մոսկվայի հարաբերություններում լարվածություն էր առաջացրել։ Ավիաղետի համար Ադրբեջանը մեղադրում է ռուսական կողմին՝ պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել և պատասխանատվություն ստանձել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի