G7-ի երկրների ֆինանսների նախարարները ՌԴ-ին սպառնում են պատժամիջոցների խստացմամբ

Լուրեր

07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
Բոլորը

Մեծ յոթնյակի (G7) երկրների ֆինանսների նախարարները համատեղ հայտարարություն են տարածել, որում սպառնում են ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ ճնշումը, այդ թվում՝ խստացնելով պատժամիջոցները, եթե Մոսկվան չհամաձայնվի Ուկրաինայում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Նրանք դատապարտել են Ռուսաստանի շարունակական ագրեսիան և հայտարարել, որ «ցանկացած կազմակերպություն, որը կաջակցի Ռուսաստանին հակամարտության ընթացքում», կբացառվի Ուկրաինայի վերականգնման պայմանագրերից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

G7 երկրների պաշտոոնյաները կարծիք են հայտնել, որ համաշխարհային տնտեսական քաղաքականության մեջ անորոշության գագաթնակետն արդեն անցել է։ Նրանք նշել են, որ համատեղ կաշխատեն շուկաները կայունացնելու և ընդհանուր քաղաքականության նպատակներ հետապնդելու համար։

Հայտարարության մեջ, առանց Չինաստանին ուղղակիորեն հիշատակելու, նշվում է, որ որոշ երկրների «ոչ շուկայական քաղաքականությունն ու գործելակերպն» ազդում են մյուսների տնտեսական անվտանգության վրա։ Փաստաթղթում կոչ է արվում ստեղծել «հավասար պայմաններ բոլորի համար»։

G7-ի ֆինանսների նախարարները համատեղ հայտարարություն են տարածել եռօրյա գագաթնաժողովից հետո, որը տեղի է ունեցել կանադական Բանֆ հանգստավայրում՝ Կալգարիի մոտ։ Կանադան ներկայում նախագահում է G7-ում, որի կազմում են նաև ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան։ Ռուսաստանը հեռացվել է նախկին G8-ից 2014 թվականին՝ Ղրիմի բռնակցումից հետո։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը, որը մշակվում էր մոտ մեկ ամիս։ Սահմանափակումների են ենթարկվել նաև «ստվերային նավատորմի» գրեթե 200 լցանավեր, որոնք Ռուսաստանն օգտագործում է G7-ի պատժամիջոցները շրջանցելով նավթ արտահանելու համար։ Պատժամիջոցներ են կիրառվել նաև 75 իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ, այդ թվում՝ «Սուրգուտնեֆտեգազ»-ի և մի քանի անօդաչու թռչող սարքեր արտադրողների։ Պատժամիջոցների ցանկում են նաև յոթ չինական ընկերություն, ևս երկուսը՝ ԱՄԷ-ից, մեկական՝ Թուրքիայից և Բելառուսից։

Bloomberg-ի տվյալներով՝ ԵՄ պատժամիջոցների հաջորդ՝ 18-րդ փաթեթը կուղղվի Ռուսաստանի ֆինանսական հատվածին։ Բացի այդ, քննարկվում են երրորդ երկրների բանկերի դեմ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունները։ Այլ հնարավոր քայլերից է ռուսական նավթի գնի շեմի իջեցումը՝ մեկ բարելի համար 60 դոլարից մինչև 30 դոլար, նաև «Հյուսիսային հոսքի» դեմ պատժամիջոցները։

ԱՄՆ երկու կուսակցություններից 81 սենատորներ էլ պատրաստակամություն են հայտնել աջակցել Ռուսաստանի և նրա դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների ճնշումը մեծացնելուն ուղղված օրինագծին, եթե Կրեմլը հրաժարվի խաղաղություն հաստատել Ուկրաինայում։ Օրինագծով առաջարկվում է սահմանել 500 տոկոս մաքսատուրք այն երկրներից ներմուծվող ապրանքների վրա, որոնք գնում են ռուսական նավթ, գազ, ուրան և այլ ապրանքներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի