Նախարարն ընդունել է Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախարարն ընդունել է Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ
Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ
Արշակյանը հոկտեմբերի 9-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ
Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և
լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին։

Դեսպանը շնորհավորեց նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ,ապա
անդրադարձավ երկու երկրների միջև արդեն առկա համագործակցությանը՝ ընդգծելով
հատկապես Լոնդոնում կայացած բրիտանական մի շարք կազմակերպությունների և ՏՏ
ոլորտի 17 հայկական ընկերությունների և գործարար կառույցների
ներկայացուցիչների հանդիպումները։

Նախարար Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի
համար, կարևորեց երկու երկրների միջև գործակցությունն առավել ակտիվացնելու
և ընդլայնելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ գործակցության մի շարք
հնարավորություններ։ Կարևորվեց Հեռահաղորդակցության միջազգային միության
(ITU) հերթական համաժողովում մեր երկրի ներկայացված լինելու
անհրաժեշտությունը։

Անդրադարձ եղավ նաև տեխնոլոգիական բուհերի հետ համատեղ կրթական և
գիտահետազոտական ծրագրեր իրականացնելու հեռանկարներին այնպիսի ոլորտներում,
ինչպիսիք են 5G-ն և կիսահաղորդչային տեխնոլոգիաները։

Հակոբ Արշակյանն ընդգծեց, որ նախարարությունը բաց է համագործակցության
համար և պատրաստակամ է առաջիկայում առավել մանրամասն քննարկելու հետագա
գործունեության հետ կապված ծրագրերը։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն