ՌԴ-Ուկրաինա հաջորդ բանակցությունները կարող են տեղի ունենալ հունիսի կեսերին Վատիկանում

Լուրեր

08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև պատերազմի ավարտի վերաբերյալ «տեխնիկական» բանակցությունները կարող են շարունակվել Վատիկանում մի քանի օրից։ Միաժամանակ, ֆինն քաղաքական գործիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս չի գալիս բանակցային գործընթացից, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Նրանք չեն հանձնվել։ Իսկ հիմա միջնորդներն ավելի շատ են։ Նախկինում այս դերը կատարում էր միայն ԱՄՆ-ը, բայց հիմա Եվրոպան նույնպես միանում է»,- Ստուբի խոսքերն է մեջբերում Yle-ն։

Ֆինլանդիայի նախագահը սա «լավ զարգացում» է անվանել։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ուկրաինացի ու ռուս գործընկերներ Վլադիմիր Զելենսկիի և Վլադիմիր Պուտինի միջև մայիսի 19-ին կայացած զրույցից հետո քննարկումները շարունակվել են «տարբեր մակարդակներում»։

The Wall Street Journal-ը նույնպես, հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 19-ին եվրոպացի առաջնորդների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև հաջորդ բանակցությունները տեղի կունենան Վատիկանում։ Վաշինգտոնը բանակցություններում կներկայացնեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի հարցով նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։

WSJ-ը գրում է, որ Վատիկանում բանակցությունները, ինչպես սպասվում է, տեղի կունենան հունիսի կեսերին։

Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ պատրաստ է Վատիկանում ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Ստամբուլում տեղի էին ունեցել Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները։ Կողմերը համաձայնության էին եկել գերիների փոխանակման հարցում՝ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով և հստակեցրել, որ կա բանակցությունները շարունակելու հեռանկար։ Քննարկվել էր Պուտինի և Զելենսկիի անձնական հանդիպման հնարավորությունը։ Բացի այդ, տեղեկություններ էին տարածվել, որ Ռուսաստանի ներկայացուցիչները Ստամբուլում կայացած հանդիպմանն առաջ են քաշել «անիրատեսական» պայմաններ, սպառնացել գրավել Խարկովի և Սումիի մարզերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի