Զելենսկիի և Պուտինի հանդիպում, «1000-ը 1000-ի դիմաց» գերիների փոխանակում․ ինչ է համաձայնեցվել ռուս-ուկրաինական բանակցություններում

Լուրեր

06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
Բոլորը

Մայիսի 16-ին Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ ուկրաինական  և ռուսական պատվիրակությունները քննարկել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ռուսաստանի  նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումը։ ՌԲԿ Ուկրաինայի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, որը հանդիպմանը գլխավորել է ուկրաինական պատվիրակությունը։

«[Զելենսկիի և Պուտինի հանդիպումը – խմբ.] նույնպես քննարկվել է, մենք դրա վրա աշխատում ենք»,- ասել է Ումերովը։

Նա հավելել է, որ շուտով կհայտարարեն հնարավոր նոր բանակցությունների մասին։

Բացի այդ, ըստ Ումերովի՝ Ստամբուլում բանակցությունների ժամանակ կողմերը համաձայնության են եկել գերիների փոխանակել՝ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով։ Պաշտոնյան ասել է, որ Մոսկվան ու Կիևը համաձայնության են եկել հստակ ամսաթվի շուրջ, բայց հրաժարվել է հայտնել լրագրողներին։

Ումերովը պարզաբանել է, որ իր գլխավորած պատվիրակությունն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից ստացել է գերիների փոխանակման հարցը քննարկելու մանդատ։ Գերիների փոխանակումը կլինի ամենամեծը պատերազմի սկզբից ի վեր։

Ռուսաստանը և Ուկրաինան Ստամբուլում համաձայնության են եկել ներկայացնել «հնարավոր ապագա հրադադարի» իրենց տեսլականը։ Այս մասին էլ բանակցություններից հետո հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։

«Մենք պայմանավորվել ենք, որ կողմերից յուրաքանչյուրը կներկայացնի իր տեսլականը հնարավոր ապագա հրադադարի վերաբերյալ և այն մանրամասն գրի։ Նման տեսլականի ներկայացումից հետո, կարծում ենք, նպատակահարմար կլինի շարունակել մեր բանակցությունները»,- նշել է Մեդինսկին։

Նա նաև հաստատել է, որ կողմերը համաձայնության են եկել առաջիկա օրերին ռազմագերիների փոխանակում իրականացնել «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով։

Բացի այդ, Ուկրաինան խնդրել է պետությունների ղեկավարների միջև ուղիղ բանակցություններ անցկացնել։

«Մենք հաշվի ենք առել այս խնդրանքը։ Ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք արդյունքից և պատրաստ ենք արունակել շփումները»,- նշել է Մեդինսկին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները տեղի են ունեցել այսօր՝ Ստամբուլի Դոլմաբահչե պալատում։ Հանդիպումը տևել է գրեթե երկու ժամ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի