ՌԴ-ն պատրաստ է հավերժ կռվել. Ստամբուլում բանակցությունների ժամանակ Ռուսաստանը սպառնացել գրավել Խարկովի և Սումիի մարզերը. The Economist

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների ժամանակ ռուսական պատվիրակությունը սպառնացել է գրավել Խարկովի և Սումիի մարզերը։ Այս մասին հայտնել է The Economist-ի թղթակից Օլիվեր Քերոլը՝ X-ի իր միկրոբլոգում հղում անելով «տեղեկացված աղբյուրին»։

Նրա խոսքով՝ ռուսական պատվիրակությունը հայտարարել է, որ Մոսկվան կհամաձայնվի հրադադարի միայն այն դեպքում, եթե Ուկրաինան դուրս բերի իր զորքերը Ռուսաստանի կողմից բռնակցված չորս շրջաններից։

«Մոսկվան նաև սպառնացել է գրավել ևս երկուսը՝ Խարկովը և Սումին»,- գրել է Քերոլը։

Նա պնդում է, որ ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ Ռուսաստանը «պատերազմ չի ուզում», բայց «պատրաստ է կռվել մեկ, երկու, երեք տարի՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ կպահանջվի»։

«Մենք 21 տարի կռվել ենք Շվեդիայի դեմ։ Որքա՞ն եք պատրաստ կռվել։ Հնարավոր է, որ այս սեղանի շուրջ նստածներից մեկը կորցնի ավելի շատ սիրելիների: Ռուսաստանը պատրաստ է հավերժ կռվել»,- լրագրողի խոսքով՝ ասել է Մեդինսկին։

Հիշեցնենք, որ  Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել է, որ հանդիպմանը Ռուսաստանը պահանջել է ուկրաինական զորքերի դուրսբերում «բոլոր այն շրջաններից, որոնք ավելացրել է իր Սահմանադրությանը» (Լուգանսկից, Դոնեցկից, Խերսոնից և Զապորոժիեից):

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի