PKK-ն կոչ է արել մեղմացնել Աբդուլլահ Օջալանի բանտարկության պայմանները

Լուրեր

08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) հայտարարել է, որ Թուրքիան պետք է մեղմացնի իր հիմնադիր Աբդուլլահ Օջալանի բանտարկության պայմանները՝ նրան հայտարարելով լուծարման որոշումից հետո ապագա ցանկացած բանակցություններում խմբի «գլխավոր բանակցող», գրում է Turkish Minute-ը:

Թուրքիայի և նրա արևմտյան դաշնակիցների կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված քրդական խմբավորումը մայիսի 12-ին հայտարարեց, որ որոշել է զինաթափվել և լուծարվել թուրքական պետության դեմ տարիներ շարունակ տեղի ունեցած ապստամբությունից հետո, որը խլել է ավելի քան 40,000 մարդու կյանք։

Խմբի պատմական որոշումը կայացվել է Օջալանի կողմից Ստամբուլի Իմրալը կղզու բանտից ուղարկված նամակից հետո, որտեղ նա պահվում է 1999 թվականից։

PKK-ի քաղաքական թևի խոսնակ Զագրոս Հիվան AFP-ին հայտնել է՝ ակնկալում են, որ «թուրքական պետությունը փոփոխություններ կկատարի նրա մենախցում»՝ Օջալանին «ազատ և անվտանգ աշխատանքային պայմաններ տրամադրելու համար, որպեսզի նա կարողանա ղեկավարել գործընթացը»։

1999 թվականին բանտարկվելուց ի վեր Օջալանն իր ժամանակի մեծ մասն անցկացրել է գրեթե լիակատար մեկուսացման մեջ՝ հաճախ՝ երկար ժամանակով առանց փաստաբանների կամ ընտանիքի անդամների հետ հանդիպելու հնարավորության։ Թուրքական իշխանություններն այցելությունները սահմանափակելու համար անվտանգության նկատառումներ են ներկայացրել։ 2009 թվականին ահաբեկչության մեջ դատապարտված մի քանի այլ կալանավորներ տեղափոխվել են Իմրալը։ Օջալանին թույլատրվել է սահմանափակ շփում այդ կալանավորների հետ սահմանված ժամերին։

Հիվան հարցազրույցում հավելել է, որ «առաջնորդ Ափոն իրենց գլխավոր բանակցողն է» Թուրքիայի հետ ցանկացած բանակցությունների համար։

«Միայն առաջնորդ Ափոն կարող է ղեկավարել PKK-ի կողմից կայացված որոշման գործնական իրականացումը»,- ասել է նա։

PKK-ի կազմալուծման իրականացման մեթոդը պարզ չէ, սակայն թուրքական կառավարությունը հայտարարել է, որ ուշադիր կհետևի գործընթացին՝ լիարժեք իրականացումն ապահովելու համար։

Հիվան ասել է, որ PKK-ն «լուրջ վերաբերմունք է ցուցաբերել խաղաղության հարցում», սակայն «մինչ օրս թուրքական պետությունը որևէ երաշխիք չի տվել կամ որևէ միջոց չի ձեռնարկել գործընթացը հեշտացնելու համար» և շարունակել է «ռմբակոծություններն ու հրետանային կրակը» քրդական խմբի դիրքերի դեմ։

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Թուրքիայի տարածքում որևէ հանցագործություն չգործած զինյալները կարող են վերադառնալ՝ առանց քրեական հետապնդման վախի, սակայն PKK-ի առաջնորդները ստիպված կլինեն լքել երկիրը կամ մնալ Իրաքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի