Ուկրաինան զորքերը դուրս չի բերի իր տարածքներից․ Զելենսկի

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինան զորքերը դուրս չի բերի իր տարածքից, ինչպես ցանկանում է Ռուսաստանը։ Երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելը և՛ նախագահի, և՛ զինվորականների սահմանադրական պարտականությունն է։ ՌԲԿ Ուկրաինայի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Հարցն այստեղ նախագահ Թրամփը չէ։ Ամենայն հարգանքով, բայց սա մեր հողն է, մեր պետությունը, մեր բանակը և մեր անկախությունը։ Հարցն այն է, թե ինչ կարող է Ուկրաինան թույլ տալ իրեն անել, և ինչ՝ ոչ։ Ոչ ոք մեր զորքերը դուրս չի բերի մեր տարածքներից։ Սա իմ սահմանադրական պարտականությունն է, սա մեր զինվորականների պարտականությունն է՝ պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Զելենսկին։

Նա նշել է, որ հիմա կան ժամանակավորապես օկուպացված տարածքներ՝ այդքան մեծ երկրի ագրեսիայի պատճառով, սակայն Ուկրաինան չի կատարի որևէ վերջնագիր և «ոչ ոք չի հանձնի իր հողը, իր տարածքները, իր մարդկանց ու տները»։

Զելենսկին նաև հայտարարել է, որ չի տիրապետում  հուշագրի մանրամասներին, որի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո։

«Ես չգիտեմ, թե ինչ սկզբունքներ կան հուշագրում։ Ինչի մասին մենք խոսել ենք առաջնորդների հետ, և ես դրա մասին բազմիցս խոսել եմ նախագահ Թրամփի և նրա թիմի հետ։ Եթե Ռուսաստանը պայմաններ է առաջադրում մեր զորքերը մեր սեփական հողերից դուրս բերելու մասին, նշանակում է՝ նրանք չեն ուզում հրադադար և չեն ուզում, որ պատերազմն ավարտվի։ Որովհետև նրանք հստակ հասկանում են, որ Ուկրաինան դա չի անի։ Հենց որ մենք ռուսներից ստանանք հուշագիր կամ առաջարկներ, կկարողանանք ձևակերպել մեր տեսլականը»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

Թրամփի հետ երկժամյա զրույցից հետո լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան «պատրաստ է ուկրաինական կողմի հետ համագործակցել մի շարք դիրքորոշումներ սահմանող հնարավոր խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի շուրջ»։ Ըստ նրա՝ այդ դիրքորոշումների թվում են կարգավորման սկզբունքները և խաղաղության համաձայնագրի հնարավոր կնքման ժամկետները, այդ թվում՝ «որոշակի ժամանակահատվածով հնարավոր հրադադարը, եթե ձեռք բերվեն համապատասխան պայմանավորվածություններ»։

Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ Կիևը և նրա գործընկերները քննարկում են Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ երկրների և Մեծ Բրիտանիայի միջև բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու հնարավորությունը՝ պատերազմը դադարեցնելու ջանքերի շրջանակում։

Նա հույս է հայտնել, որ հանդիպումը կկայանա հնարավորինս շուտ, և որ այն կարող է կազմակերպվել Թուրքիայում, Վատիկանում կամ Շվեյցարիայում։

«Մենք քննարկում ենք բոլոր թիմերի բարձր մակարդակով հանդիպման հնարավորությունը»,- նշել է նա։

Զելենսկին նաև ասել է, որ խոսել է Դոնալդ Թրամփի հետ՝ նախքան ԱՄՆ նախագահի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զանգահարելը, և կրկին խոսել է դրանից հետո, որին մասնակցել են Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Իտալիայի և ԵՄ առաջնորդները։ Նա ասել է, որ Թրամփի հետ իր առաջին զրույցի ժամանակ ընդգծել է հրադադարի և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշման անհրաժեշտությունը։

Ռուսաստանը բազմիցս պահանջել է, որ Ուկրաինան դուրս բերի իր զինված ուժերը Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ամբողջ տարածքից։ Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցություններում (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջին ուղիղ բանակցությունները 2022 թվականի մարտից ի վեր) ռուսական պատվիրակությունը նաև պահանջել է, որ Կիևը ճանաչի Ղրիմի բռնակցումն ու սպառնացել գրավել Սումիի և Խարկովի մարզերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի