Բաքվում ընթացող Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի տեսանյութ է ցուցադրվել

Լուրեր

18.02.2026 | 14:44
Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը վաղը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
18.02.2026 | 14:35
Շունը հայտնվել է օլիմպիական մրցուղում ու հատել եզրագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 14:26
Արցախում ականի վրա ադրբեջանցի սակրավոր է պայթել
18.02.2026 | 14:15
ՀՀ-ն պետք է բացառի ՌԴ միջնորդությամբ քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց հանձնելու պահանջների կատարումը․ ՀՔԱՎ
18.02.2026 | 14:04
«Միասնական ճակատով հանդես կգանք, որպեսզի կարողանանք պարտության մատնել այս վարչախմբին»․ «Հայաքվեն» քաղաքական հայտ է ներկայացնում
18.02.2026 | 13:55
Ադրբեջանը շարունակում է դեպի Հայաստան և Թուրքիա երկաթուղու կառուցումը
18.02.2026 | 13:47
Գյուլագարակի սեփականության իրավունքն է վերականգնվել 3.86 հա մակերեսով 7 հողամասի նկատմամբ. Դատախազություն
18.02.2026 | 13:45
«Նոա» – «Ազ Ալկմար» խաղի մրցավարները հայտնի են
18.02.2026 | 13:38
Իրանում կրկին հակակառավարական ակցիաներ են տեղի ունեցել
18.02.2026 | 13:32
267 մլն դրամի չափով արգելանք է դրվել Իշխան Սաղաթելյանին, նրա կնոջը և մերձավորներին պատկանող գույքի վրա
18.02.2026 | 13:28
«Արզնի կաթնամթերք»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է
18.02.2026 | 13:20
Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ՄԻՊ-ի դիմումը
18.02.2026 | 13:12
Ժնևում վերսկսվել են ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունները
18.02.2026 | 13:03
Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը
18.02.2026 | 12:52
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի նկատմամբ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօրվա նիստում ցուցադրվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի տեսագրությունը 1993 թվականի հուլիսի 23-ին «Երկրապահ»​-ի անդամների հետ հանդիպման ժամանակ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ կադրերում Լևոն Տեր-Պետրոսյանը, իբր, «խոսում է Հայաստանի զինված ուժերի՝ Ադրբեջանի տարածքները գրավելու մտադրության, ինչպես նաև այդ որոշման նպատակների և պատճառների մասին»։

«Այս շարժման շնորհիվ Հայաստանն ու Ղարաբաղը լուծեցին մի խնդիր, որը հայ ժողովուրդը չէր կարող լուծել 600 տարի․ Հայաստանն ու Ղարաբաղը լիովին մաքրվեցին այլ ժողովուրդներից։ Հայ ժողովուրդը կզգա դրա կարևորությունը հաջորդ 600 տարիների ընթացքում։ Պատկերացրեք, եթե այսօր Հայաստանում շարունակեին ապրել 170 հազար այլ ազգությունների մարդիկ, ովքեր այստեղ ապրել են մինչև 1988 թվականը, այսօր մենք պետություն չէինք ունենա։ Մենք չէինք կարողանա պաշտպանել ո՛չ մեր հյուսիսային շրջանները, ո՛չ էլ Սևանը»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տեսանյութում ասում է Տեր-Պետրոսյանը։

Բացի այդ, դատական նիստի ընթացքում հարցերի է պատասխանել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Շուշիի ազատագրումից հետո իր գործունեության, ստորաբաժանումներում ծառայելու և այլնի մասին։ Նա նշել է, թե 1993 թվականի հունիսից ի վեր ինքը թիկունքի ծառայությունների շտաբի պետն է եղել։

Սահակյանը նաև հայտնվել է հարցաքննության ժամանակ ցուցադրված տեսանյութում։ Կադրերում երևում են զինծառայողներ, որոնք նստած են սեղանի շուրջ և քննարկում են փաստաթղթեր և քարտեզ։ Ցուցադրված տեսանյութում Բակո Սահակյանը ճանաչել է գեներալ Քրիստափոր Իվանյանին, Սամվել Կարապետյանին, Մովսես Հակոբյանին, Սամվել Բաբայանին, Վիտալի Բալասանյանին, Վաչագան Իշխանյանին և այլոց։

Ըստ ադրբեջանական կողմի՝ նա հայտարարել է, որ մասնակցել է ռազմական գործողությունների և մարտական ​​ առաջադրանքների նախապատրաստմանն ու քննարկմանը։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին տեղի ունեցած նախորդ նիստում օտարերկրյա ԶԼՄ-ների հոդվածներ էին ներկայացվել, իբր, «հայկական բանակի կողմից ադրբեջանական տարածքների գրավման մասին», ինչպես նաև ուսումնասիրվել էին միջազգային իրավապաշտպան կազմակերպության փաստաթղթեր։

Դատական նիստը շարունակվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի