Բաքվում շինծու գործերով դատական նիստում օտարերկրյա ԶԼՄ-ների հոդվածներ են ներկայացվել, իբր, «հայկական բանակի կողմից ադրբեջանական տարածքների գրավման մասին»

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր կայացել է Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների շինծու գործերով դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազի օգնական Թուգայ Ռահիմլին սկսել է փաստաթղթերի դիտարկում, որոնք, իբր, «արտացոլում են մշակութային ժառանգության ոչնչացումը Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում, որոնք նախկինում օկուպացվել են Հայաստանի կողմից»։

Թարգմանչի օգնությամբ ուսումնասիրվել է 1993 թվականի ապրիլի 7-ին արտասահմանյան լրատվամիջոցներից մեկում հրապարակված հոդվածը, որը վերաբերում է, իբր, «հայկական բանակի կողմից Քարվաճառի գրավմանը»։ Չի նշվում, սակայն, թե ինչ լրատվամիջոցի մասին է խոսքը։

Այնուհետև ուսումնասիրվել է «Իզվեստիա» թերթում 1993 թվականի ապրիլի 2-ին հրապարակված հոդվածը։ Բացի այդ, դիտարկվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 1993 թվականին ընդունված բանաձևերը։

Դատարանը քննարկել է միջազգային մարդու իրավունքների կազմակերպության զեկույցը, որը, իբր, փաստագրել է «1993 թվականին Ադրբեջանի տարածքում հայկական զինված ուժերի կողմից իրականացված հարձակումները»։

Պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազը ներկայացրել է լուսանկարներ և տեսանյութեր, որոնք, իբր, «արտացոլում են Հայաստանի կողմից ադրբեջանական շրջանների ավերածությունները, հուշարձանների ենթակառուցվածքների ոչնչացումը»։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 19-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի