Ո՛չ, չեմ զղջում. Տեր-Մարգարյանը՝ Չախոյանին ծեծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, որն առավոտյան հայտնեց պաշտոնը թողնելու մասին, Factor TV-ի հարցին ի պատասխան՝ ասաց, որ չի զղջում բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծելու համար։

Հարցին՝ ինչո՞ւ է թաղապետարանում ծեծկռտուքից միայն 20 օր անց հրաժարական ներկայացնում, Տեր-Մարգարյանն արձագանքեց․ «Քաղաքական դաշտում իմ անելիքները որոշում եմ ես՝ երբ և որ ժամանակահատվածում»։

Արդյո՞ք «Հանրապետություն» խմբակցությունը կխզի ՔՊ-ի հետ կոալիցիոն հուշագիրը․ Նորքի պաշտոնաթող թաղապետի պատասխանը ոչ միանշանակ էր։

«Ես 2026-ին գնալու եմ ընտրությունների, հայտարարություն եմ արել, 2026-ին կհանդիպենք»,- ասաց Տիգրան Տեր-Մարգարյանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապատերանում ծեծկռտուքից հետո մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով Տեր-Մարգարյանը մեղադրյալ է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Ընդգծենք նաև, որ «Հանրապետություն» կուսակցության անդամ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասել էր, որ Տեր-Մարգարյանը չպետք է ազատվի պաշտոնից, բայց եթե Տիգրան Ավինյանն այդպիսի որոշում կայացնի, իրենք նույնպես կդադարեցնեն իրենց լիազորությունները։

2023 թվականի ավագանու ընտրություններին ՔՊ-ն, թեև հավաքել էր ամենաշատ քվեները, սակայն ոչ բավարար՝ միանձնյա իշխանություն ձևավորելու համար։ Ուստի, «Հանրապետություն» և «ՔՊ» խմբակցությունները կոալիցիոն հուշագիր կնքեցին և միասին ստանձնեցին քաղաքի կառավարումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան