Ստամբուլում հանդիպմանը Մոսկվան պահանջել է ուկրաինական բանակի դուրսբերում բռնակցված շրջաններից

Լուրեր

07.10.2026 | 11:52
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ստամբուլի բանակցությունների ընթացքում Ռուսաստանի կողմից ներկայացված պահանջներն «անիրատեսական» են և գերազանցում են նախկինում քննարկվածը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Ուկրաինայի դիվանագիտական ​​շրջանակներում իր աղբյուրին, փոխանցում է Meduza-ն։

Axios-ի թղթակից Բարաք Ռավիդի խոսքով՝ ռուսական կողմը պահանջել է Ուկրաինայի մի քանի շրջաններից դուրս բերել ուկրաինական բանակը՝ հրադադարի դիմաց։ Նա նաև հղում է անում ուկրաինական դիվանագիտական ​​աղբյուրին։

Ուկրաինական մի աղբյուր էլ Sky News-ի հետ զրույցում հավելել է, որ Մոսկվայի պահանջները ներառում են նաև այլ «անիրագործելի» կետեր։

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն պնդում է, որ Ռուսաստանը պահանջել է ուկրաինական զորքերի դուրսբերում «բոլոր այն շրջաններից, որոնք ավելացրել է իր Սահմանադրությանը» (Լուգանսկից, Դոնեցկից, Խերսոնից և Զապորոժիեից):

«Թարգմանիչ չի եղել։ Նրանք խոսել են ռուսերեն։ Ռուսաստանը պահանջել է ուկրաինական զորքերի դուրսբերում բոլոր այն շրջաններից, որոնք իրենք ավելացրել էին իրենց Սահմանադրությանը։ Նրանք հրաժարվել են 30-օրյա զինադադարից»,- նշել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստամբուլում ավարտվել էին ռուս-ուկրաինական բանակցությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի