Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, «հենց որ կարողանան կազմակերպել»

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Աբու Դաբիում գործարար կլոր սեղանի ժամանակ հայտարարել է, որ կցանկանար հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, «հենց որ կարողանան կազմակերպել դա», գրում է AFP-ը։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ էր մեկնել Թուրքիա՝ մասնակցելու ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին ռուս-ուկրաինական խաղաղության բանակցություններին՝ պնդելով, որ «ոչինչ չի պատահելու»՝ մինչև Ռուսաստանի նախագահի հետ իր անձնական հանդիպումը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել էր Թուրքիա, սակայն ասել է, որ չի մասնակցի բանակցություններին, այն բանից հետո, երբ նրա ռուս պաշտոնակիցը մերժել էր անձնական բանակցություններ վարելու իր կոչերը։ Զելենսկին Պուտինին մարտահրավեր էր նետել՝ ներկայանալ և անմիջականորեն բանակցել՝ ապացուցելու համար, որ ինքը լուրջ է վերաբերվում խաղաղությանը։

Պուտինն առաջարկել էր անմիջական բանակցություններ, որոնք առաջինն էին 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժելուց անմիջապես հետո, սակայն Ռուսաստանը ավելի ցածր մակարդակի պատվիրակություն է ուղարկել։

Թրամփի պնդումը Պուտինի հետ հանդիպման կարևորության վերաբերյալ, որի նկատմամբ նա նախկինում հիացմունք էր հայտնել, կտրուկ հակադրվում է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի դիրքորոշմանը, որը պնդում էր, որ միայն Ուկրաինան պետք է բանակցի իր ապագայի շուրջ։

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև շփումները չափազանց կարևոր են ուկրաինական կարգավորման համատեքստում: Այս մասին էլ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հանդիպումը պետք է նախապատրաստված և արդյունավետ լինի, քանի որ գագաթնաժողովին նախորդում են փորձագիտական ​​բանակցություններ, խորհրդակցություններ, երկարատև և ինտենսիվ նախապատրաստություն, հատկապես, եթե խոսքը Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հանդիպման մասին է»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ նման հանդիպումն անհրաժեշտ է ինչպես երկկողմ ռուս-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից, այնպես էլ միջազգային հարցերի, տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի վերաբերյալ բարձրագույն մակարդակով լուրջ զրույցի քննարկման տեսանկյունից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի