Խաղաղության համաձայնագրի առումով ոչինչ չի լինի, մինչև Պուտինին չհանդիպեմ․ Դոնալդ Թրամփ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի առումով ոչինչ տեղի չի ունենա, քանի դեռ ինքն անձամբ չի հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Sky News-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահն այս մեկնաբանություններն արել է Մերձավոր Արևելք կատարած քառօրյա շրջագայության ընթացքում Air Force One-ով թռչելիս։

«Մինչև Պուտինի հետ չհանդիպենք, ոչինչ չի պատահի»,- ասել է Թրամփը։

Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել էր, որ կարող է մասնակցել ռուս-ուկրաինական բանակցություններին Ստամբուլում ուրբաթ՝ մայիսի 16-ին, եթե «դա նպատակահարմար լինի»։

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ լրագրողների հետ ճեպազրույցում կրկնել է, որ Պուտինի և Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպման նախապատրաստական ​​​​աշխատանքներ չեն տարվում, և այս հարցը որևէ էական ձևով չի քննարկվել։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունները նախատեսված են այսօր Ստամբուլում։

Ավելի վաղ Անկարա ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիա ուղարկված ցածր մակարդակի ռուսական պատվիրակությանը որակել է «բուտաֆորիա»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի