Իրանի ԱԳ նախարարը քննադատել է Թրամփի հակաիրանական հայտարարությունները

Լուրեր

09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կտրուկ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները Թեհրանի դեմ՝ Վաշինգտոնին մեղադրելով Իրանի դեմ տասնամյակներ շարունակ իրականացված դիվերսիաների և տարածաշրջանում Իսրայելի հանցագործությունները «սպիտակեցնելու» մեջ, գրում է Mehr-ը։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արաղչին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին արտահայտություններին, որը Իրանին «մեղադրել է տարածաշրջանում անապահովության, անկայունության ապահովման մեջ»։

«Ես լսեցի ԱՄՆ նախագահի խոսքերը։ Դժբախտաբար, ներկայացվեցին կեղծ նարատիվներ։ Հենց Միացյալ Նահանգներն է վերջին քառասուն տարուց ավելի պատժամիջոցների, ինչպես նաև ռազմական և ոչ ռազմական ճնշումներ ու սպառնալիքներ կիրառել, որոնք խոչընդոտել են իրանական ազգի առաջընթացը։ Իրանի տնտեսական դժվարությունների իրական պատասխանատուն Ամերիկան ​​է և նրա գերիշխող քաղաքականությունը, որը պարտադրվել է մեր ժողովրդին։ Այն փաստը, որ ԱՄՆ-ն աչք է փակում Իսրայելի սպառնալիքների և տարածաշրջանում Իսրայելի բոլոր հանցագործությունների վրա՝ փորձելով Իրանին ներկայացնել որպես սպառնալիք, մաքուր խաբեություն է։ Դա միտումնավոր փորձ է՝ աղավաղելու իրական ագրեսորի ինքնությունը»,- հայտարարել է Արաղչին։

Սաուդյան Արաբիայում կայացած ֆորումի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել բարելավել հարաբերությունները Իրանի հետ, նույնիսկ դատապարտել Թեհրանի գործողությունները, որոնք անցյալում «հանգեցրել են ճգնաժամի ամբողջ տարածաշրջանում»։

«Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ։ Եթե մենք կարողանանք դա անել, ես շատ ուրախ կլինեմ, Մերձավոր Արևելքը և աշխարհը կդառնան ավելի անվտանգ վայր»,- ասել էր Թրամփը։

Նա նշել է, որ եթե Իրանի ղեկավարությունը համաձայնության չգա, Միացյալ Նահանգներն այլընտրանք չի ունենա, քան շարունակել առավելագույն ճնշման քաղաքականությունը և ձգտել իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնել։ Թրամփը նաև կոչ է արել Իրանին դադարեցնել Մերձավոր Արևելքում զինյալ խմբավորումներին աջակցությունը։ Ըստ նրա՝ Իրանը պետք է նաև «մշտապես և հավաստիորեն դադարեցնի միջուկային զենք ձեռք բերելու ձգտումը»։

Հավելենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ վեճերը լուծելու համար, ըստ բանակցությունների միջնորդ Օմանի, տեղի կունենա առաջիկա օրերին՝ երկու կողմերի համապատասխան մայրաքաղաքների հետ խորհրդակցություններից հետո։ Մինչ այդ, Օմանում տեղի էր ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի