Թրամփի, Սիրիայի նախագահի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հանդիպմանն առցանց մասնակցել է նաև Թուրքիայի նախագահը

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առցանց մասնակցել է Ռիադում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հանդիպմանը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Բանակցությունների ընթացքում Էրդողանը Թրամփի՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները վերացնելու որոշումը որակել է որպես «պատմականորեն նշանակալի»։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Դամասկոսի վարչակազմին ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես, ԻԼԻՊ-ի դեմ պայքարում։ Նա նաև նշել է, որ կարծում է՝ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու՝ ԱՄՆ որոշումն օրինակ կծառայի այլ երկրների համար, որոնք պատժամիջոցներ են սահմանել Դամասկոսի նկատմամբ։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիա այցի ընթացքում հայտարարել էր, որ նախատեսում է չեղարկել Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Նա նշել էր, որ որոշումը կայացրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելուց հետո։

Լրատվամիջոցներն էլ, Սպիտակ տան աղբյուրներին վկայակոչելով, հայտնել էին, որ այսօր Թրամփը Ռիադում հանդիպելու է Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի