Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները չեղարկելու մասին․ Ռիադում սպասվում է նրա հանդիպումը Սիրիայի նախագահի հետ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է չեղարկել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները՝ անցյալ տարի Ասադի ռեժիմի տապալումից հետո, գրում է CNN-ը։

Լրատվամիջոցը նշում է, որ պատժամիջոցների վերացումը նշանակալի հաղթանակ է Ահմեդ ալ-Շարաայի գլխավորած Սիրիայի կառավարության համար, որն իշխանությունը զբաղեցրել է դեկտեմբերին Ասադի ռեժիմի տապալումից հետո: Հավանաբար, սա կդիտվի որպես հարված Իսրայելի կառավարությանը, որն Ասադի տապալումից հետո մեծացրել է ռազմական և տարածքային առաջխաղացումները Սիրիայում։

Ռիադում Սաուդյան Արաբիայի ներդրումային ֆորումում ունեցած ելույթի ժամանակ Թրամփը նշել է, որ որոշումը կայացրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելուց հետո։

«Սիրիան տարիներ շարունակ տառապել է ողբերգությունից, պատերազմից, սպանություններից։ Ահա թե ինչու իմ վարչակազմն առաջին քայլերն է ձեռնարկել Միացյալ Նահանգների և Սիրիայի միջև բնականոն հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ՝ առաջին անգամ ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ինչպես սպասվում է, «այս շաբաթվա վերջին» Թուրքիայում կհանդիպի Սիրիայի արտգործնախարարի հետ։

CNN-ը գրում է, որ տասնամյակներ տևած դաժան կառավարումից հետո Ասադի ռեժիմը տապալվել է Բայդենի վարչակազմի օրոք դեկտեմբերին, և Սիրիայի նոր ղեկավարները հույս ունեին, որ Թրամփը կքննարկի երկրի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու հարցը։

«Պատժամիջոցները դաժան և կաթվածահար անող էին և այդ ժամանակ կարևոր, իսկապես կարևոր գործառույթ էին կատարում։ Բայց հիմա դրանք վերացնելու ժամանակն է։ Այսպիսով, ես ասում եմ՝ «Հաջողությո՛ւն, Սիրիա։ Ցույց տվեք մեզ ինչ-որ շատ յուրահատուկ բան»»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ հույս հայտնելով, որ Սիրիայի նոր կառավարությանը «կհաջողվի կայունացնել երկիրը՝ պահպանելով խաղաղությունը»։

Սպիտակ տան պաշտոնյան երեքշաբթի ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփը չորեքշաբթի Ռիադում ոչ պաշտոնական հանդիպում կունենա ալ-Շարաայի հետ, ինչը Սիրիայի նոր կառավարության և Թրամփի վարչակազմի միջև մինչ օրս ամենաբարձր մակարդակի փոխգործակցությունն է։ ԱՄՆ-ը պաշտոնապես չի վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ կամ չի ճանաչել ալ-Շարաայի կառավարությունը, սակայն աղբյուրները հայտնում են, որ ցածր մակարդակի փոխգործակցություն է եղել։

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Ալ-Շիբանին ողջունել է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների մեղմացման մասին տեղեկությունը։

«Մենք պատժամիջոցների վերացումը համարում ենք վերականգնման ճանապարհին նոր սկիզբ։ Մեր արաբ եղբայրների, առաջին հերթին, Սաուդյան Արաբիայի դիրքորոշման շնորհիվ մենք նոր գլուխ ենք բացում դեպի սիրիացի ժողովրդին և նրա պատմությանը արժանի ապագայի ճանապարհին»,- գրել է նա X-ի միկրոբլոգում։

Մեծ Բրիտանիան և Եվրամիությունն այս տարվա սկզբին չեղարկել էին Սիրիայի դեմ սահմանված որոշ, բայց ոչ բոլոր պատժամիջոցները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի