Անկարան չի փոխել դիրքորոշումը՝ ՆԱՏՕ-ն չպետք է լինի ռուս-ուկրաինական պատերազմի մաս․ Էրդողանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Լուրեր

21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում նախագահական համալիրում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Թուրքական կողմի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունները, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի շուրջ զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։

Հանդիպման ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս ՆԱՏՕ-ին և, որպես դրա ապացույց, կրկին կստանձնի ՆԱՏՕ-ի Կոսովոյի ուժերի հրամանատարությունը։

Նշելով, որ Թուրքիան ակնկալում է համագործակցություն իր դաշնակիցներից ահաբեկչության դեմ պայքարում, նա նաև  ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է անել ամեն ինչ՝ ապահովելու համար, որ ՆԱՏՕ-ն մնա ուժեղ՝ չնայած ներքին և արտաքին մարտահրավերներին։

«Հայտարարելով, որ Թուրքիան ակտիվացնում է իր ջանքերը՝ ռուս-ուկրաինական պատերազմում տևական և արդար խաղաղություն ապահովելու համար, նախագահ Էրդողանը հայտարարել է, որ քննարկումներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի և Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ, հավելել է, որ Թուրքիան վճռականորեն աջակցում է համապարփակ հրադադարի հաստատմանը, պահպանում է իր դիրքորոշումը, որ ՆԱՏՕ-ն չպետք է մասնակցի այս պատերազմին  և ընդգծել է, որ խաղաղության հնարավորությունը չպետք է բաց թողնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը Էրդողանին ուղեկցել են Թուրքիայի  արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը։

Հավելենք, որ մայիսի 14-16-ը  թուրքական Անթաիայում  տեղի  է ունենալու ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի