Թրամփը ժամանել է Սաուդյան Արաբիա․ սա նրա առաջին պաշտոնական այցն է նախագահության երկրորդ ժամկետում

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Սաուդյան Արաբիա։ BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահը Ռիադում հանդիպել է երկրի առաջնորդ՝ թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ։

Լրատվական գործակալությունների հրապարակած լուսանկարներում նրանք միասին նստած են Ռիադի Խալիդ թագավորի օդանավակայանում՝ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամների դիմանկարների կողքին։ Հանդիպմանը ներկա է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Դոնալդ Թրամփը նախատեսում է այսօր և վաղվա օրվա մի մասն անցկացնել Ռիադում։ Այնուհետև ԱՄՆ նախագահը կմկենի Կատար և ԱՄԷ։ BBC-ի փոխանցմամբ՝ Թրամփի՝ Մերձավոր Արևելք կատարած ուղևորության հիմնական նպատակը Միացյալ Նահանգներ լրացուցիչ ներդրումներ ներգրավելն է։

Ապրիլի վերջին Թրամփը որպես ԱՄՆ նախագահ մեկնել էր Իտալիա, սակայն ուղևորությունը նախապես ծրագրված չէր, այլ կապված էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը մասնակցելու հետ։

Սաուդյան Արաբիան առաջին երկիրն էր, ուր Թրամփն այցելել էր իր նախորդ նախագահական ժամկետի ընթացքում։ Սա խախտում է ԱՄՆ նախագահների կողմից նախ Մեքսիկայի և Կանադայի նման հիմնական դաշնակիցներին այցելելու ավանդույթը։

Հավելենք, որ Թրամփի այցերից առաջ լայնորեն քննարկվում է ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից Կատարի թագավորական ընտանիքից որպես նվեր շքեղ Boeing 747-8 ինքնաթիռի ընդունումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի