Դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններ անցկացնելը մի ուժի համար ուշացած է, մյուսի համար` շուտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.02.2026 | 14:52
ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ 
24.02.2026 | 14:44
Թեհրանն ու Բաքուն համապարփակ համագործակցության փաստաթուղթ են ստորագրել
24.02.2026 | 14:38
Հայաստանում ավտոմոտոսպորտի ոլորտում ձևավորել է մասնագիտական ներուժ․ FIA-ի գլխավոր քարտուղար
24.02.2026 | 14:27
Հայտնի է դարձել՝ ինչ է Մեսին ասել մրցավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:19
Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը
24.02.2026 | 14:14
Բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան շենքի մոտ․ լրանում է Ուկրաինայի վրա հարձակման 4-րդ տարելիցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:02
Քոչարյանին և երկու օլիգարխներին պետք է զրո քվե տա ժողովուրդը. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:53
Ուսումնասիրում ենք «Իմ քայլը» հիմնադրամի, «Ուժեղ Հայաստանի» առաջարկները. ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:42
«Այսօր լրանում է ուղիղ չորս տարին, ինչ Պուտինը երեք օրում գրավում է Կիևը». Զելենսկի
24.02.2026 | 13:31
Առաջարկվում են տուրքի նոր տեսակներ՝ մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար
24.02.2026 | 13:29
Ֆլոյդ Մեյվեզերն ու Մենի Պակյաոն ռևանշ մենամարտ կանցկացնեն
24.02.2026 | 13:20
Իրանում ռազմական ուղղաթիռ է կործանվել, զոհվել է չորս մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:09
«Զանգեզուրի միջանցքը» և «Թրամփի ուղին» համաձայնեցված են. թուրք պատգամավոր
24.02.2026 | 13:00
Դուք չգիտե՞ք՝ ինչու է անհնար խոսել Մայր Աթոռի ներկայացուցիչների հետ․ Ղազարյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 12:50
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար կարող է և հրաժարական չտալ, այդ հարցը դեռևս քննարկում են, բայց նշեց, որ անկախ ամեն ինչից դեկտեմբեր ամսին ընտրությունները կկայանան։

Եթե մինչ այսօր խորհրդարանական մյուս երեք ուժերը կամ դեմ էին դեկտեմբեր ամսին ընտրություններ անցկացնելուն, կամ էլ լռում էին, ապա արդեն նրանցից շատերը մտափոխվել են։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն այօր հայտարարել էր, որ եթե երկխոսության արդյունքում որոշվի դեկտեմբերին անցկացնել ընտրություններ, ՀՅԴ-ն դեմ չի լինի։

Տեղեկացնենք նաև, որ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն կողմ լինելու մասին են հայտարարել նաև որոշ ՀՀԿ-ական պատգամավորներ։

Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ուժերին, ապա «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը Factor.am-ին ասաց, որ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելը ոչ միայն անհրաժեշտ է, այլ նաև որոշ իմաստով ուշացած։ Արմեն Մարտիրոսյանը չի հասկանում բոլոր նրանց, ովքեր դեմ են արագ արտահերթ ընտրություններ անցկացնելուն, ասում է, որ օր առաջ ընտրություններ անելը պետական շահերից է բխում։ «ժառանգություն» կուսակցության վարչության նախագահի խոսքով՝ որևէ կուսակցության շահ՝ այս դեպքում ընտրություններին պատրաստվելը, չի կարող գերակա լինել պետական շահից։

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մինչդեռ կողմ չէ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու որոշմանը։ Կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ասում է դա բավարար ժամանակ չէ։ Սարգսյանի խոսքով՝ ավագանու ընտրություններին տեսանք, որ դա ոչ թե ընտրություն, այլ քվեարկություն էր և պետք է թույլ չտալ, որ նույնը կատարվի նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավարը գտնում է, որ ընտրությունները պետք է հետաձգել գոնե մինչև մարտ ամիս, որպեսզի քաղաքական ուժերը կարողանան գաղափարական համաձայնությունների գալ։ Իրենք, օրինակ, ցանկանում ենք դաշինքով հանդես գալ։

Եթե դեմոկրատական կուսակցությունը դաշինք կկազմի արտախորհրդարանական իրենց գաղափարակից կուսակցությունների հետ, ապա «Ժառանգությունը» ինչպես ավագանու ընտրությունների, այնպես էլ խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջարկում է հեղափոխությանը մասնակցած ուժերով դաշինք կազմել և ընտրությունների գնալ միասնական ցուցակով։ Ի դեպ, վարչապետն այսօր Factor.am-ի հարցին՝ ընտրություններին, դաշինքո՞վ, թե՞ միայնակ են գնալու, պատասխանեց հումորով, մեջբերելով հայտնի երգի խոսքերը․ « Մենք մենակ չենք, մենակ չենք, մենակ չենք․․․»։

Լիլիթ Շաբոյան