Դրամի այս փոխարժեքով արտահանման ոլորտում մենք յուրաքանչյուր ամիս 5 մլն դոլար ենք կորցնում․ Աշոտ Թավադյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

«Առաջին քայլերը ողջունելի են, երկրի զարգացման հիմքերը դրվում են։ Ամենակարևորը կա անկեղծ վերաբերմունք ժողովրդի, մասնավորապես՝ բիզնեսի զարգացման նկատմամբ։ Բացի այդ, հստակ պայքար կոռուպցիայի դեմ։ Ունենք երկրի ղեկավար, որն անկեղծ է ժողովրդի նկատմամբ և վայելում է ժողովրդի վստահությունը։ Սա շատ կարևոր է սկզբի համար»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, Վերահսկիչ պալատի առաջին նախագահ Աշոտ Թավադյանը։

Անդրադառնալով 2019թ․ բյուջեի նախագծին՝ տնտեսագետը ողջունում է եկամուտները 154 մլրդ դրամով և ծախսերը 148 մլրդ դրամով ավելացնելու ծրագիրը։ Բայց միաժամանակ հավելում է, որ բյուջեի 20 տոկոսի կամ մոտ 300 մլրդ դրամի չափով այլ ծախսեր պլանավորելը կասկածելի է և ճիշտ չէ։ «Չասեմ կոռուպցիա, բայց սուբյեկտիվություն կա այստեղ»,- հավելում է նա։

Ա․Թավադյանը նաև գտնում է, որ տնտեսության զարգացման համար շատ կարևոր է հարկաբյուջետային քաղաքականությունը։ Նրա կարծիքով՝ ավելացված արժեքի հարկի համար 20 տոկոսը շատ բարձր շեմ է։ Նախապես շրջանառության 20 տոկոսի հարկումը խոչընդոտում է բիզնեսի զարգացմանը։ Տնտեսագետը հիշեցնում է, որ ԵՏՄ կազմում հիմնական գործընկեր Ռուսաստանում ԱԱՀ-ն 18 տոկոս է։ Եվ շեշտում է, որ հարկերի համար շեմ սահմանելիս կարևոր է հաշվի առնել այն չափանիշները, որոնք գործում են հիմնական գործընկեր երկրներում։

Նույնը վերաբերում է նաև փոխարժեքի քաղաքականությանը։ Դրամը կայուն է դոլարի նկատմամբ, բայց տնտեսագետը պատկան մարմիններին խորհուրդ է տալիս հաշվի առնել, օրինակ, ռուսական ռուբլու տատանումները և համարժեք քաղաքականություն վարել։ Նրա ներկայացմամբ՝ դրամի այս կայուն վիճակը չի նպաստում արտադրության ու արտահանման ավելացմանը, այդպիսով նաև՝ տնտեսության զարգացմանը։ Նա հաշվարկել է, որ այս փոխարժեքի պահպանման արդյունքում Հայաստանը յուրաքանչյուր ամիս մոտ 5 մլն դոլար է կորցնում միայն արտահանման ոլորտում։

Արդեն հինգերորդ տարին է, ինչ մեր երկիրն անդամակցել է ԵՏՄ-ին։ Անդամակցության առաջին ամիսներին տնտեսական ոլորտի պաշտոնյաները հայտարարում էին, թե ՀՀ-ն ԵՏՄ ընդհանուր մաքսային բյուջեից մոտ 300 մլն դոլար կստանա, բայց մինչև այժմ այդ հասույթը կազմել է 100-120 մլն դոլար։ Մյուս կողմից ԵՏՄ-ին է բաժին հասնում մեր ընդհանուր առևտրաշրջանառության ընդամենը 26-27 տոկոսը՝ այն դեպքում, երբ Եվրամիության հետ չունենալով նման մակարդակի երկկողմ համագործակցություն, ունենք նույնքան առևտրաշրջանառություն։ Ընդ որում՝ ԵՏՄ-ի հետ առևտրաշրջանառության 26-27 տոկոսից ավելի քան 90 տոկոսը բաժին է հասնում միայն այդ կառույցում դոմինանտ երկիր Ռւսաստանին։

Նման ցուցանիշների պարագայում արդյոք արդարացվա՞ծ էր ԵՏՄ-ին անդամակցելը։ Մեր այս հարցին ի պատասխան՝ Ա․Թավադյանը նշում է որ արդարացված է համարում և գտնում է, որ չանդամակցելու պարագայում մեր երկիրը տարեկան մոտ կես մլրդ դոլար կկորցներ։

Նա նաև հավելում է, որ մեր իշխանությունները չեն կարողացել ամբողջությամբ օգտագործել ԵՏՄ-ի ընձեռած հնարավորությունները։ Օրինակ, ՀՀ իշխանությունները պետք է պարբերաբար բարձրացնեն ՌԴ-ից ներկրվող գազի համար ոչ թե դոլարով, այլև ռուսական ռուբլիով վճարելու հարցը։

«Կարծում եմ, որ այդ հարցում պետք է բանակցենք։ ԵՏՄ պայմանագրի 64-րդ հոդվածը դա է ասում։ Հատկապես որ՝ այս շրջանում ԵՏՄ-ն ղեկավարում է մեր հայրենակիցը։ Ընդհանրապես բանակցություններում պետք է ակտիվ լինես ու հետևողականորեն պաշտպանես քո երկրի շահերը»,- եզրափակում է Ա․Թավադյանը։

Արմինե Ավետյան