Թեհրանը ձգտում է համաձայնության հասնել ԱՄՆ-ի հետ բանակցություններում և կշարունակի խաղաղ միջուկային ծրագիրը․ Իրանի նախագահ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ  Թեհրանի մասնակցությունը Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցություններին ապացուցում է, որ Իսլամական Հանրապետությունը հանձնառու է խաղաղությանը և լուրջ է տրամադրված համաձայնության հասնելու հարցում, գրում է IRNA գործակալությունը։

Կիրակի կառավարության նիստում Իրանի նախագահն ընդգծել է իր վարչակազմի հանձնառությունը երկրի միջուկային նվաճումները պահպանելու հարցում։ Նա շեշտել է՝ Իրանի ամբողջ միջուկային ենթակառուցվածքը մերժելու վերաբերյալ ցանկացած շահարկում բացարձակապես անընդունելի է։

Փեզեշքիանն ասել է, որ միջուկային տեխնոլոգիաները և իրանցի գիտնականների ձեռք բերած առաջընթացը կիրառություն ունեն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսությունում, շրջակա միջավայրի պաշտպանության, արդյունաբերության և բժշկության մեջ, հետևաբար, ըստ Իրանի նախագահի, Իսլամական Հանրապետությունն անսասան կերպով կշարունակի իր խաղաղ միջուկային գործունեությունը։ Նա ընդգծել է՝ Իրանը երբեք չի ձգտել և երբեք չի ձգտի միջուկային զենքի, նշելով, որ դեմ է նման զենքին։ Փեզեշքիանն ասել է, որ երկրի գերագույն հոգևոր առաջնորդի հրամանագրի համաձայն՝ միջուկային զենքի արտադրությունը կրոնական առումով արգելված է։

Նա նաև ընդգծել է՝ Թեհրանը լուրջ է վերաբերվում Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցություններին և ակտիվորեն ձգտում է համաձայնության։

«Մենք երկխոսության մեջ ենք մտնում, քանի որ խաղաղություն ենք ցանկանում: Մեր երկիրը հանձնառու է տարածաշրջանում կայունության և անվտանգության խթանմանը, և մենք հավատում ենք, որ այս տարածաշրջանի ազգերը եղբայրների պես են, որոնք ապրում են միասին ներդաշնակության և խաղաղության մեջ: Մեր մտահոգությունները լուծելու համար տարածաշրջանից դուրս արտաքին միջամտության կարիք չկա: Հենց սիոնիստական ​​ռեժիմն է ձգտում տարածաշրջանում ստեղծել անապահովություն և անկարգություններ»,- ասել է Փեզեշքիանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆը գլխավորել էին իրենց պատվիրակությունները Մասկատում մի քանի ժամ տևած բանակցություններում, որոնք միջնորդել էր Օմանի արտաքին գործերի նախարարը։

Քննարկումները կենտրոնացել են Իրանի միջուկային ծրագրի և պատժամիջոցների վերացման վրա, որոնք Թեհրանի և Վաշինգտոնի միջև վիճելի հիմնական կետերն են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի