Սի Ցզինպինը Պուտինին ասել է, որ Ուկրաինայի ճգնաժամում «արդար խաղաղության համաձայնագրի» հույս ունի

Լուրեր

07.06.2026 | 11:02
Արման Թաթոյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:00
Գուրգեն Սիմոնյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:58
Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ
07.06.2026 | 10:51
Ինչպես պետք է քվեարկել. ներկայացնում է 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:44
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի քվեարկությունը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:42
Գրիչ չի կարելի օգտագործել. եթե նշում եղավ, քվեաթերթիկն անվավեր կհամարվի. Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:38
Գիշերը ձերբակալված հանձնաժողովի քարտուղարն ու նախագահները Գյումրիի տեղամասերից են
07.06.2026 | 10:34
Քվեարկեցինք, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Գարեգին Բ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:16
Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
07.06.2026 | 10:12
Գարեգին Բ-ն քվեարկում է. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:02
Քվեարկել եմ հանուն հզոր պետության, հանուն ամուր մշակույթի. ԿԳՄՍ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:45
Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:36
Վաղարշապատի ընտրատեղամասում քվեարկում են նաև զինծառայողները
07.06.2026 | 09:11
Մենք ուզում ենք մնալ տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրը. Նարեկ Կարապետյանը քվեարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրեմլում նախօրեին անցկացված բանակցությունների ժամանակ Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները կարծիքներ են փոխանակել «ուկրաինական ճգնաժամի» վերաբերյալ։ Այս մասին ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է այսօր։

Հանդիպմանը Սի Ցզինպինը նշել է, որ աշխարհը մտել է ցնցումների և փոփոխությունների նոր շրջան։ Ըստ նրա՝ քանի դեռ Չինաստանն ու Ռուսաստանը պահպանում են ռազմավարական վճռականությունը և հավատարիմ են մնում ռազմավարական համագործակցությանը, ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել երկու երկրներին իրենց զարգացման գործում, կանգնեցնել Չինաստանի և Ռուսաստանի միջև երկարատև բարեկամության ձգտումը կամ բազմաբևեռ աշխարհի ու տնտեսական գլոբալացման միտումը։

Ըստ հաղորդագրության՝ Սի Ցզինպինը նշել է, որ ուկրաինական ճգնաժամի հարցում Չինաստանը պաշտպանում է և հավատարիմ է գլոբալ անվտանգության ընդհանուր, համապարփակ, համատեղ և կայուն հայեցակարգին, նաև կարծում է, որ բոլոր երկրների օրինական անվտանգության շահերը պետք է լուրջ ընդունվեն, և ճգնաժամի արմատական ​​պատճառները պետք է վերացվեն։ Նա ասել է, որ Չինաստանը ողջունում խաղաղությանը նպաստող ջանքերը և հուսով է, որ երկխոսության միջոցով «արդար, երկարատև և պարտադիր խաղաղության համաձայնագիր» կկնքվի, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար։

Իր հերթին, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է սկսել խաղաղության բանակցություններ առանց նախապայմանների և հույս ունի հասնել արդար ու երկարատև խաղաղության համաձայնագրի:

Ի դեպ, Կրեմլը նախորդ օրը Մոսկվայում կայացած ռուս-չինական բանակցությունների վերաբերյալ իր հաղորդագրություններում չէր նշել, որ կողմերը քննարկել են ուկրաինական պատերազմի թեման։

Նախօրեին Կրեմլում կայացած  հանդիպումից հետո կողմերը ստորագրել էին մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի համատեղ հայտարարությունը «նոր դարաշրջանում համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների հետագա խորացման» վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի