Գևորգ Պապոյանն ընդունել է «Յանդեքս Հայաստան»-ի ղեկավարին

Լուրեր

02.08.2026 | 10:21
Ի՞նչ կառուցողական աշխատանք, 58 հազար ձայն են կեղծել. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:11
Թաթուլ Սողոմոնյանը` Գարեգին Բ-ին ԱԺ նիստին չհրավիրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:06
Վալոդյա Հակոբյանը` ՔՊ խմբակցության քարտուղար ընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը. ՈՒՂԻՂ
02.08.2026 | 09:57
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ՈՒՂԻՂ
01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 6-ին ընդունել է «Յանդեքս Հայաստան»-ի ղեկավար Արամ Մխիթարյանին և կառավարության հետ կապերի գծով մենեջեր Տիգրան Գասպարյանին։

«Yandex Armenia»-ն ներկայացված է առցանց ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, առաքման և սննդի ծառայություններով, գեոսերվիսներով, ժամանցային հարթակներով, ինչպես նաև կրթական նախագծերով։

Հանդիպման ընթացքում նախարարին են ներկայացվել ընկերության գործունեությանը, ընթացիկ ծրագրերին ու ապագա նախաձեռնություններին, պետություն-մասնավոր համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։

Ընկերությունը 2017 թվականից սկսած Գյումրիում և Վանաձորում իրականացնում է ծրագրավորման դասընթացներ բարձր դասարանների աշակերտների համար, ինչպես նաև համագործակցում է «Armenian Code Academy»-ի հետ՝ ինժեներական խորացված դասընթացների կազմակերպման նպատակով։ Բացի այդ, Հայ-ռուսական համալսարանում իրականացվում են տվյալագիտության դասընթացներ, իսկ Երևանի պետական համալսարանում՝ գեներատիվ մոդելավորման ինտենսիվ դասընթացներ։