Փարաքար գյուղում ավտոմեքենա է այրվել
Մայիսի 5-ին՝ ժամը 15։01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում այրվում է ավտոմեքենա։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսահակ Գասպարյան փողոցի թիվ 30 հասցեում կայանած VAZ մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։28-ին, մարվել՝ 15։34-ին։ Այրվել է ավտոմեքենան։