Նոր լարվածություն Բաքվի և Մոսկվայի միջև․ ադրբեջանցի պատգամավորին ձերբակալել են Մոսկվայի օդանավայականում և արգելել մուտքը ՌԴ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի Ադրբեջան այցի  ֆոնին՝ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում նոր լարվածություն է առաջացել։

Մոսկվայի օդանավակայանում նախօրեին ձերբակալել են Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովին, նրան թույլ չեն տվել Աստրախան մեկնող  ինքնաթիռը նստել։ Ադրբեջանցի պատգամավորին օդանավակայանում ասել են, որ նրան արգելված է մուտք գործել Ռուսաստան։ Ռուսական կողմի հրավերով Ադրբեջանի պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Աստրախանի մարզ՝ մասնակցելու  երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումներին։ Այցը Աստրախան կազմակերպվել է Աստրախանի մարզի փոխնահանգապետ, կառավարության ղեկավար Դենիս Աֆանասևի նախաձեռնությամբ։

Պատգամավորին և պատվիրակությանը որևէ բացատրություն չի տրվել։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ, ամենայն հավանականությամբ, ռուսական կողմը «սև ցուցակում» է ներառել Բադամովին՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևի հասցեին քննադատական ​​արտահայտությունների համար, որը որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի հասցեին վիրավորական հայտարարություններ էր արել։

Ադրբեջանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով միջադեպը, հաստատել է պատգամավորի ձերբակալման մասին տեղեկությունը։

«Չնայած նրան, որ պատվիրակությունը Բաքվից թռել է Մոսկվա, ռուսական կողմը, առանց որևէ նախազգուշացման, Մոսկվայի օդանավակայանում ձերբակալել է պատգամավոր Ազեր Բադամովին և տեղեկացրել, որ նրան արգելված է մուտք գործել երկիր։ Մոսկվայի օդանավակայանում որոշ ժամանակ սպասելուց հետո նա վերադարձել է Ադրբեջան։ Մենք ռուսական կողմի այս որոշումը համարում ենք անբարյացակամ քայլ և սպասում ենք Ռուսաստանից պարզաբանումներ այս հարցի վերաբերյալ»,- ասել է ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Նշենք, որ մայիսի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կինը՝ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, Բաքվում ընդունել էին Ռուսիո պատրիարքին։ Վերջինս Մեհրիբան Ալիևային պարգևատրել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու սուրբ իշխանուհի Օլգայի 1-ին աստիճանի շքանշանով՝ հասարակությունում ավանդական արժեքների պահպանման գործում ունեցած ներդրման համար։ Բացի այդ, պատրիարք Կիրիլը փոխանցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը՝ մասնակցելու Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Մոսկվայի հարաբերություններում լարվածություն էր առաջացել ադրբեջանական օդանավի կործանումից հետո։ Բաքվից Գրոզնի թռչող AZAL-ի օդանավը վթարի էր ենթարկվել 2024թ-ի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ։ Օդանավում գտնվող 67 անձանցից 38-ը մահացել էր։ Ավիաղետի համար Ադրբեջանը մեղադրում է ռուսական կողմին՝ պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել և պատասխանատվություն ստանձել։

Միաժամանակ, Ադրբեջանը իշխանությունները վերջերս փակել են  Բաքվում «Ռուսական տունը», ապա նաև Sputnik-Ադրբեջան լրատվական գործակալությունը։

Էմմա Չոբանյան