Վահագն Խաչատուրյանն ընդունել է պրոֆեսոր Ֆեդերիկո Վիջեվանոյին

Լուրեր

16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Էպիլեպսիայի դեսպան», նյարդաբանության և հոգեբուժության պրոֆեսոր, Հռոմի San Raffaele ինստիտուտի տարիքային զարգացման խանգարումների բաժանմունքի ղեկավար Ֆեդերիկո Վիջեվանոյին․ հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Եռօրյա այցի շրջանակում պրոֆեսոր Վիջեվանոն ծանոթացել է մանկական բժշկական հաստատությունների հնարավորություններին, մասնակցել է կլինիկական բարդ դեպքերի քննարկմանը և իրականացրել խորհրդատվություններ բուժառուների համար։

«Զինվորի տանը» կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում պրոֆեսոր Վիջեվանոյին շնորհվել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի «Այցելու պրոֆեսորի» պատվավոր կոչումը։

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է պրոֆեսոր Վիջեվանոյին և շնորհակալություն հայտնել Հայաստան այցելելու և իր արժեքավոր մասնագիտական փորձով կիսվելու համար։

Իր հերթին պրոֆեսոր Վիջեվանոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար։ Նա նշել է, որ այցի ընթացքում ունեցել է հանդիպումներ հայ մասնագետների հետ և բարձր է գնահատել նրանց մասնագիտական պատրաստվածությունը։ Պրոֆեսորը շեշտել է, որ ակտիվորեն ներգրավված է կրթական գործունեության մեջ և պատրաստ է աջակցել հայ երիտասարդներին՝ ուսման և մասնագիտական զարգացման հնարավորություններ ընձեռելով Հռոմում։

Նախագահ Խաչատուրյանն իր խոսքում հույս է հայտնել, որ ապագայում ևս հայկական կողմը հնարավորություն կունենա կրկին հյուրընկալելու անվանի պրոֆեսորին։

Զրույցի ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտի արդիականացմանը, բժշկական տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպես նաև ոլորտի կազմակերպական մի շարք հարցեր։