Թուրքիայում երկրաշարժեր են տեղի ունեցել

Լուրեր

18.02.2026 | 23:28
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
18.02.2026 | 23:18
«Koreez–Telcell–Physmath» համագործակցությունը ստանում է ռազմավարական բնույթ
18.02.2026 | 23:04
Երևանում կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
18.02.2026 | 22:52
14 ժամ ջուր չի լինի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում
18.02.2026 | 22:39
ՀՀ դեսպանը Վիեննայում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը
18.02.2026 | 22:26
Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսությունը
18.02.2026 | 22:10
Մոսկվայում ի պաշտպանություն Telegram-ի հանրահավաք անցկացնելու դիմում է ներկայացվել
18.02.2026 | 21:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.02.2026 | 21:42
Հանրապետության նախագահն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
18.02.2026 | 21:28
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դեմ է Իրանում ռազմական միջամտությանը
18.02.2026 | 21:15
Ծափաթաղում սպանված Տիգրանի քույրն ու եղբայրները 4 ամիս անց վերադարձել են մոր մոտ
18.02.2026 | 21:00
ՀՀ-ում ԱԲ կենտրոնի ստեղծումը լուրջ քայլ է․ աշխարհին կարող ենք գրավել ՏՏ-ում խելացի լուծումներով. Հովիկ Մուսայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 20:49
Վաղը «Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցներով տրանսպորտը կաշխատի մինչև 00:30-ը
18.02.2026 | 20:43
Գոռ Մանվելյան. Վաղը մեծ օր է հայկական ֆուտբոլի համար
18.02.2026 | 20:30
Դեպի նոր ընտրություն՝ չկատարված խոստումների բեռով. ի՞նչ պատկեր է սոցիալական ոլորտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում Մուղլա նահանգի Դատչա քաղաքի՝ Էգեյան ծովի ափամերձ հատվածում՝ Բոդրումի զբոսաշրջային կենտրոնի մոտակայքում, 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է երկրի Արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման վարչությունը (AFAD)։

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08:36-ին, օջախը՝ 14,57 կմ խորության վրա։

Նույն օրը ավելի վաղ էլ Թուրքիայի արևմտյան շրջաններում գրանցվել են երկու ավելի փոքր ցնցումներ: Ժամը 6:05-ին Քութահիա նահանգի Սիմավ շրջանում գրանցվել է 3,5 մագնիտուդով երկրաշարժ՝ 11.83 կիլոմետր (6.20 մղոն) խորության վրա։

Կարճ ժամանակ անց՝ ժամը 6:39-ին, Մուղլա նահանգի Մարմարիս շրջանում տեղի է ունեցել 3,8 մագնիտուդով երկրաշարժ՝ 9,98 կիլոմետր խորության վրա։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Ստամբուլում 6,2 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ և դրան հաջորդած մի շարք ցնցումներ էին տեղի ունեցել, որը մեծ խուճապ էր առաջացրել, տուժել էր երկու հարյուրից ավելի մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի