Ստամբուլում նոր երկրաշարժ է տեղի ունեցել․ մարդիկ փողոցում են գիշերել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) հայտարարել է, որ Ստամբուլում տեղի ժամանակով  07:19-ին 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնը գտնվել է Մարմարա ծովում՝ Ստամբուլի Բյույուքչեքմեջե շրջանում։

Քանդիլլիի աստղադիտարանի հայտարարության համաձայն՝ ժամը 07:19-ին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,6 մագնիտուդ, իսկ խորությունը՝ 16,9 կմ։

Հավելենք, որ Մարմարայի երկրաշարժը, որի մասին գիտնականները վաղուց են զգուշացնում, երեկ հիշեցրել է իր մասին։ Սիլիվրիի ափամերձ շրջանում առաջին անգամ տեղի ունեցած 3,9 մագնիտուդով երկրաշարժից հետո, ժամը 12:49-ին Ստամբուլում տեղի էր ունեցել ևս մեկ՝ 6,2 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծ խուճապ էր առաջացրել քաղաքում։ Երկրաշարժից հետո հետցնցումները շարունակվում են։

Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուի ներկայացրած վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով տուժել է 236 մարդ։ Նա նշել է, որ «Ստամբուլում տեղի ունեցած և շրջակա նահանգներում զգացված երկրաշարժի հետևանքով առաջնային վնասվածքներ չեն եղել։ Երկրորդային վնասվածքներ են առաջացել ընկնելու, ցատկելու կամ խուճապի պատճառով։

«Մեր նախնական գնահատականների համաձայն՝ երկրորդական իրադարձությունների արդյունքում մեր քաղաքացիներից, ընդհանուր առմամբ, տուժել է 236 մարդ, Ստամբուլում՝ 173, Թեքիրդաղում՝ 24, Սաքարիայում՝ 24, Բուրսայում՝ 13, Յալովայում՝ 2։ 221 վիրավորներ դուրս են գրվել, հիվանդանոցներում շարունակվում է 15 վիրավորի բուժումը, նրանց վիճակը լավ է»,- ասել է Մեմիշօղլուն։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ստամբուլում նախօրեին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո մարդիկ, որոնք խուճապահար դուրս են եկել տներից, գիշերն անցկացրել են դրսում՝ դպրոցների բակերում, այգիներում, մարզասրահներում և մզկիթներում։

Կարմիր մահիկը և AFAD-ը մոբիլիզացրել են ռեսուրսները՝ քաղաքացիների հիմնական կարիքները բավարարելու համար։

15 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլի ափամերձ գոտում ցանկացած պահի, ըստ մասնագետների, սպասվում է 7,0 մագնիտուդով կամ ավելի ուժեղ երկրաշարժ։ Նույն՝ Հյուսիսային Անատոլիայի բեկվածքային գծի երկայնքով վերջին խոշոր երկրաշարժը տեղի է ունեցել Քոջաելիում 1999 թվականին՝ խլելով ավելի քան 18,000 մարդու կյանք։ Ստամբուլի  քաղաքապետարանի շրջանային մակարդակի կանխատեսումների համաձայն՝ 7,5 մագնիտուդով հնարավոր երկրաշարժը կարող է քաղաքում խլել առնվազն 14,000 մարդու կյանք։ Սակայն որոշ մասնագետներ զգուշացնում են, որ իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, հնարավոր է՝ հասնի տասնյակ հազարների։

Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարին Թուրքիայի հարավարևելյան մասում տեղի ունեցած երկրաշարժերը խլել էին ավելի քան 50,000 կյանք 10 նահանգներում և միլիոնավոր մարդկանց տեղահանել՝ դառնալով երկրի պատմության մեջ ամենամահաբեր երկրաշարժը։ Դոքուզ Էյլյուլի համալսարանի (DEU) երկրաշարժերի հետազոտությունների և կիրառման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր, դոկտոր Հասան Սյոզբիլիրը նշել էր, որ երկրաշարժը տեղի է ունեցել Հյուսիսային Անատոլիայի բեկվածքի երկայնքով՝ Ստամբուլի սպասվող երկրաշարժի հետ կապված բեկվածքի գծի արևմտյան հատվածի մոտ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի